Փետրվարի 23-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց է կատարել Բավարիայի երկրամասի Վյուրցբուրգ քաղաք:
Այցի շրջանակներում դեսպան Սմբատյանը հանդիպում է ունեցել Վյուրցբուրգի քաղաքապետ Քրիստիան Շուխարթի հետ, որի ընթացքում քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության հեռանկարային հարցերը:
Քաղաքապետ Շուխարթը ներկայացրել է Վյուրցբուրգի և այլ քաղաքների միջև ունեցած համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև դրանց հետագա ընդլայնման հնարավորությունները։
Դեսպան Սմբատյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ մարզերի և քաղաքների հնարավորություններն ու պատրաստակամությունը` ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու գերմանական երկրամասերի և քաղաքների, մասնավորապես՝ Վյուրցբուրգի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2005 թվականից Վյուրցբուրգ քաղաքում գործող «Ինտերկապ» գերմանական բարեգործական ընկերության գործունեությանը, որը տարիներ շարունակ ակտիվ համագործակցում է «Ինտերկապ» հայկական ընկերության հետ:
Նույն օրը դեսպան Սմբատյանը հանդիպում է ունեցել նաև Վյուրցբուրգի Յուլիուս-Մաքսիմիլիանս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալֆրեդ Ֆորխելի հետ, ով ՀՀ դեսպանին ներկայացրել է Վյուրցբուրգի համալսարանի ծրագրերը և հնարավորությունները, իսկ դեսպանն անդրադարձել է ՀՀ բուհերի հետ հնարավոր համագործակցությանը:
Հանդիպմանը ներկա է գտնվել ԳԴՀ Բավարիա երկրամասում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Այգիկ քահանան:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47