Զինադադարի ցանկացած խախտում, լինի մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել, որովհետև զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վերջինս շեշտեց, որ Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը՝ պատասխան գործողություններով, ինչն արվում է:
Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա Վիգեն Սարգսյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարն է, պատասխանելով հարցին, թե բանակն ուղղորդվելո՞ւ է իր քարոզչության ժամանակ, շեշտեց. «Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվի քվեարկության ժամանակ»:
Դիտարկմանը՝ կհասցնե՞ք քարոզարշավի հետ մեկտեղ կատարել ձեր ստանձնած պարտավորությունները՝ լինելով պաշտպանության նախարար, ապա Վիգեն Սարգսյանը դրական արձագանքեց, ասաց, որ, երբեմն, առավոտյան 6:30-ից է աշխատում մինչև 23:30:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, թե բանակում կլինեն մարդիկ, ովքեր կքվեարկեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգտին, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ մտավախություն ունենալը կատեգորիա չէ: Ամեն մեկը պետք է ներկայացնի իր ծրագիրը, ամեն քաղաքացի պետք է կարողանա հասկանալ՝ որ ծրագրին, որ անձանց է նախընտրություն տալիս: Մնացած ամեն ինչը գեղարվեստական ժանրից է»:
Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մամուլի լուրերը իրականությանը համապատասխանեն և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի չարաշահումների համար, Սարգսյանը պատասխանեց, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր: «Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, թե կարող եմ մեկնաբանել՝ քրեական գործի հիմք կա թե չէ»,- ասաց նախարարը:
Լրագրողների հարցին, թե ՀՀԿ ցուցակում ինչո՞ւ կրկին ընդգրկվեցին «օդիոզ դեմքեր», ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ իր բոլոր կուսակիցների նկատմամբ խորը հարգանք է տածում: «Յուրաքանչյուրն անցել է իր ճանապարհը, կարող է մրցել ձայների քանակի համար: Ես չեմ տեսնում դրա մեջ որևէ խնդիր: Ընտրողն իրավունք ունի կողմնորոշվելու»,- հավելեց պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավոր զինվորներից մեկի բաց նամակին, թե ինքը անուշադրության է մատնված, անգամ իր ծննդյան օրը չեն շնորհավորել, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա իրենց աշխատանքի բացթողումն է. «Մենք պետք է համբերատար ու պատասխանատու վերաբերվենք նման բոլոր դրսևորումներին: Մարդը, որն ունի առողջական լուրջ խնդիրներ, հատկապես, երբ դրանք ձեռք են բերվել մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ, իրավունք ունի անվերապահ պահանջատեր լինելու: Եթե նա սրտնեղում է, մեր աշխատանքի բացթողումն է: Յուրաքանչյուր դեպք մեր ուշադրության կենտրոնում է: Մենք պետք է անենք ավելին»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01