ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ: Մինչ ուսանողների հետ հանդիպումը, պաշտպանության նախարարը ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Սամվել Գալստյանի ուղեկցությամբ շրջել է ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել ուսումնական պրոցեսին, զրուցել ֆակուլտետի կուրսանտների` ապագա ռազմական բժիշկների հետ:
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դահլիճում ներկա գտնվող ապրիլյան մարտական գործողությունների մասնակից նախկին զինծառայողներին` ցուցաբերած հայրենասիրության ևհերոսության համար: «Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր: Հերոսներն իրականում մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը կարող է թվալ բնական, ապացուցում են որ դա ոչ միայն բնական չէ, այլև հարիր չէ»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ եթե տղաները կրկին փորձության առջև կանգնեն, կդրսևորեն նույն խիզախությունը, ինչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:
Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը եղել է նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, ծանոթացել բժշկական հաստատությունում զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքներին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01