Այս օրերին մեծ քանակությամբ նյութական օգնություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Ինչպես գիտենք, մի քանի բարեգործական կազմակերպություններ, շարժումներ հավաքագրում էին առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայքներ, հագուստ ու դրանք ուղղարկում առաջնագիծ, բնակչությանը և այլն:
Այնուամենայնիվ, որոշակի դժգոհություններ կան առ այն, որ այս օրերին քաղաքացիների կողմից հատկացվող օգնությունը չի հասնում իր հասցեատերերին: Ավելի կոնկրետ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հավաքված օգոնությունը վաճառում են խանութներում. «Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում»:
Նմանատիպ կարևոր ու նուրբ հարցին Դոխոլյանի մոտեցումը մեղմ ասած անհասկանալի է: Ի՞նչ է նշանակում հանրությանը տեղեկացնել ֆեյսբուքյան գրառման տեսքով: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է պատշաճ մոտցում ցուցաբերեր այս հարցին, ոչ թե ֆեյսբուքում գրառում աներ: Եթե նման տեղեկություն ունի Դոխոլյանը, ապա պետք է նախ և առաջ դիմեր համապատասխան մարմիններին և լուրջ ընթացք տար հարցին: Հակառակ դեպքում Դոխոլյանը նմանվում է օդում կրակելով ապատեղեկատվություն տարածող օգտատերերին, ովքեր զուտ հավանումներ հավաքելու նպատակով են գրում:
Կարծում եմ պատկան մարմինները պետք է այս գրառմանը պատշաճ արձագանքեն, եթե նման բան եղել է խստագույնս պատժեն, եթե ոչ, ապա պատգամավորին անպատասխանատու հայտարարությունների համար դատի տան:
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02