Անկարայի քաղաքապետ Մելիյ Գյոքչեքը հայտարարել է, որ գյուլենականների շրջանում հեղաշրջման նոր փորձ ձեռնարկելու պատրաստություններ են ընթանում, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Գյոքչեքը, միևնույն ժամանակ, նշել է, որ ապստամբներն այս անգամ էլ անկարող են որևէ բանի հասնել, և «այս անգամ այդ փորձը կարող է ավելի արյունոտ կերպով ճնշվել»:
«Հուլիսի 15-ին ժողովուրդն անզեն, սրանց վրա թքելով, ճնշեց հեղաշրջման փորձը: Այժմ արդեն ոմանք իրենց ու իրենց ընտանիքի անդամների համար զենք են գնել: Ճիշտ բան չէ, բայց սա է իրավիճակը: Այս անգամ հեղաշրջման փորձը շատ արյունոտ կլինի, և ժողովուրդը չի ների: Հեղաշրջման փորձում ներգրավված ցանկացած ուղղաթիռ կամ ինքնաթիռ միանգամից կխփվի ու կիջեցվի», - ասել է Անկարայի քաղաքապետը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01