Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի և մեկ այլ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև։ Վերջինս Արարատի մարզպետի Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։
Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը, որի տեղեկություններով՝ վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով , որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են վերջինիս թեկնածությունը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ միջադեպ գրանցվել է Մասիսի բաժնում, հետաքննություն է իրականացվում։
Tert.am-ի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել, բայց ասաց, որ մանրամասների չի տիրապետում, այդ ժամանակահատվածում Մասիսում չի եղել։
«Գնում եմ շտաբ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ է եղել, բայց որ մյուս կողմը չափն անցել է, դա հաստատ է։ Թող ոստիկանությունը պարզի՝ վեճը հրահրողը ով է եղել , թող ներկայացնի պարագլուխների անունները»,-շեշտեց նա։
Մուրադ Մուրադյանն ասաց, որ այդ ժամանակահատվածում եղել է Հրազդանի Կիրճում գտնվող ռեստորաններից մեկում, մասնակցել է 400 հոգանոց միջոցառման՝ տիկնոջ հետ։ «Ավելին չեմ կարող ասել, տեսնեմ՝ ինչ է եղել, Ձեզ հարցազրույց կտամ»,-եզրափակեց նա։
Tert.am-ը փորձեց զրուցել նաև Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանի հետ, վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։
Tert.am-ի հետ զրուցում Մասիսի քաղաքապետ Գոռ Համբարձումյանն էլ ասաց, որ մամուլից է տեղեկանում, որ քաղաքում միջադեպ է եղել։
«Կճշտեմ՝ որքանով է իրականության համապատասխանում, կպատասխանեմ։ Բայց կարծում եմ՝ փորձել են լարվածության տպավորություն ստեղծել, քաղաքում լարվածություն չեմ նկատել»,-ասաց նա։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47