Երբ որ կամենանք, երբ որ կհավաքվի ավագանու 1/4-րդը, ավագանու նիստերը կարող ենք գումարել, մինչև փետրվարի 27-28-ը նիստ կգումարենք: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ստացել էր 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Չնայած վերջին երեքը համաձայնել էին աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, բայց ավագանու առաջին նիստին փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Այժմ փոքրամասնություն ունենալու պատճառով ՀՀԿ-ն չի կարողանում ավագանու նիստեր գումարել: Նիստերը բոյկոտող երեք ուժերը ընտրությունից երեք ամիս անց կառավարության դիմում էին ներկայացրել, որով պահանջում էր քաղաքապետի լիազորությունները վայր դնել, սակայն կառավարությունը հավանություն չէր տվել պահանջին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների խոսքով՝ ընտրություններից 6 ամիս անց նիստեր չգումարելու դեպքում քաղաքապետի լիազորությունները կդադարեցվեն ավտոմատ կերպով:
«Ոչ մի 6 ամիս: ՏԻՄ օրենքի հատուկ մասի դրույթներում սահմանված է, որ դա չի վերաբերում Գյումրի, Վանաձոր, Երևան քաղաքներին: Այնպես որ, մարդիկ աղավաղում են իրականությունը կամ իրականության հետ ոչ համահունչ եզրահանգումներ անելով՝ թյուրիմացության մեջ են գցում շատերին: Ավելի լավ է՝ Դուք իրավաբաններից հարցնեք այս մասին»,- նշեց Ասլանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Գյումրի, Վանաձոր քաղաքներում նախատեսված է հետևյալ իրավական ընթացակարգը՝ երբ ավագանու հերթական նստաշրջանում երեք ամիս նիստ չի գումարվում, ավագանու լիազորությունները կարող է դադարեցնել կառավարությունը:
«Այլ ընթացակարգ՝ 6 ամիսը, չի վերաբերում Գյումրի և Վանաձոր քաղաքներին: Դա վերաբերում է մնացած համայնքներին, որտեղ ընտրություններն անց են կացվում անհատական առաջադրումներով, ոչ համամասնական ցուցակներով: Այսինքն՝, այդ 6 ամիսը Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքների հետ որևէ առնչություն չունի»,- ընդգծեց նա:
Հարցին, թե Վանաձորի ավագանին դեռևս նիստ չի գումարել, ի՞նչ լուծում է տեսնում այս խնդրում, Ասլանյանը պատասխանեց. «Հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքի համապատասխան, երբ որ կամենանք, երբ որ կհավաքվի ավագանու 1/4-րդը, նիստերը կարող ենք գումարել: Մինչև փետրվարի 27-28-ը նիստ կգումարենք»,- հայտնեց նա:
Մեկ այլ հարցի, թե ՀՀԿ-ն Վանաձորում չկարողացավ մեծամասնություն կազմել, առաջիկա խորհրդարանական ընտրություններո՞ւմ էլ նույն պատկերը կլինի, քաղաքապետը պատասխանեց. «Ես հաղթել եմ Վանաձորում, ես 15 հազար ձայն եմ հավաքել: Բնականաբար այս ընտրություններում էլ ՀՀԿ-ն մեծ թվով ձայներ կհավաքի: Վանաձորում ներկայացված են շատ պատկառելի, շատ լավ հանրապետական թեկնածուներ: Մեր մարզում բոլոր ՀՀԿ-ականները գաղափարակիր, նորմալ , հանրաճանաչ մարդիկ են»։
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58