«Պայքարն արդեն ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի մեջ է, այլ նաև ներկուսակցական թեկնածուների մեջ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակի 45-րդ տեղում գտնվող Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով Մասիսում ՀՀԿ-ական 2 պատգամավորների` Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) և Մուրադ Մուրադյանի թիմակիցների նախընտրական բախումները:
Ըստ Սահակյանի` այս ընտրակարգը լայն հնարավորություն է տալիս, եթե մեկը քարոզ է անում իր օգտին, մյուսը դա իր դեմ է քարոզ դիտում. «Առօրյայում էլ այդ իրար ճիշտ չհասկանալը և նման դեպքեր կարող են լինել: Իսկ կոնկրետ Մասիսի դեպքերի մանրամասներին ես չեմ տիրապետում»:
Հարցին, որ Արարատի մարզում նաև Հովիկ Աբրահամյանը մեծ ազդեցություն ունի, հնարավո՞ր է, որ հետզհետե կրքերն ավելի թեժանան, Հ.Սահակյանը պատասխանեց, որ որևէ իրավիճակի չի տիրապետում, բայց նույն ակտիվությունը բոլոր տեղերում է` Գորիսում, Լոռիում, Գյումրիում, Տավուշում և այլուր:
Նա միաժամանակ ոչ բացառեց, ոչ էլ չբացառեց հետագայում մասսայական ծեծուջարդերի հավանականությունը. «Ես չեմ ասում, որ բացառում ենք կամ չենք բացառում մասսայական ծեծուջարդերը, ես խոսեցի այսօրվա ընտրական մեխանիզմների մասին, որ բոլորը պայքարում են»:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել անմիջապես ՀՀԿ-ական մյուս թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Վերջինս համարել է, որ դրանով խախտվել է ներքին պայմանավորվածությունը, և իր թիմի տղաներին ուղարկել է հաշիվ պահանջելու: Նրանք դաժան ծեծի են ենթարկել Գրիգորյանի շտաբի պատասխանատուներից մեկին:
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58