4+4+4 ֆորմատով բանակցություններն արդյունավետ էին՝ ընտրությունների օրինականության վերահսկման առումով, որոնցից ամենակարևորը ստորագրված ցուցակների հրապարակումն է: Սա շուրջ հինգ-վեց հարյուր հազար անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը լուծում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը: Պատգամավորի կարծիքով բարձրացել են կաշառքի չափերը: «Այն, որ տեղամասերում չեն կեղծելու, առաջընթաց է, բայց քանի որ նրանց երաշխավորված արդյունք է պետք, ընտրակաշառքի չափը մեծացել է: Մարդիկ ազատ, ուղիղ եթերում խոսում են այն մասին, որ իրենց կաշառք են տալիս, ասում են, թե ինչքան են տալիս: Ռեկորդակիրը 100 դոլարն է, Քանաքեռ-Զեյթունի կողմերում»,- ասաց Զուրաբյանը՝ շեշտելով, որ ընտրությունների արդյունքները կախված են կաշառք վերցնողներից: Զուրաբյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ն այլևս հանդես չի գալիս «ո՛չ հանցավոր ռեժիմին» կարգախոսով, փոխարենն՝ այս ընտրություններում ներկայանում է «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով, արդյո՞ք ՀԱԿ-ի համար իշխանափոխությունը երկրորդական է: «Երբ մենք ձևակերպում էինք իշխանափոխության պահանջը, համարում էինք, որ սա վերջին շանսն է: Ոչ թե այն իմաստով, որ նման շանսեր ապագայում չեն լինի, այլ այն իմաստով, որ թույլ չտանք Ադրբեջանը 10 անգամ գերազանցի մեր ռազմական ծախսերը: Մենք համառ պայքար տարանք, բայց հիմա Ադրբեջանի ռազմական ծախսերը 8 անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական ծախսերը: Եթե որևէ մեկը մտածում է, թե Ադրբեջանը հրաժարվել է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունից, սխալվում է: Ադրբեջանն ավելի է ոգևորված»,- պարզաբանեց Լևոն Զուրաբյանը: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/02/24/1059808/
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18