SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրաչ Առաքելյանի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 38-ամյա Անժելա Ենոքյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2016 թ.-ի հունիսի 17-ին մայր և որդի՝ Սերիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանությանը ականատես լինելու մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 128-րդ հոդվածի և 334 հոդվածի 1-ին մասերի հատկանիշով: Այն է՝ անհրաժեշտ օգնություն ցույց չտալը և հանցագործության պարտակումը, դրա մասին համապատասխան մարմիններին չհայտնելը, ինչպես նաև նա կասկածվում է հանցագործության հետքերը մաքրելու մեջ, ինչը հանգեցրել է նրան, որ նա թաքցրել է ծանր հանցագործությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայր և որդու սպանությունները կատարելու կասկածանքով կա կալանավորված և Շիրակի մարզի քննչական վարչությունում այդ փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և չի բացառվում, որ քննչական բաժինը միջնորդությամբ դիմի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի խափանման միջոց կիրառի Ա. Ենոքյանի նկատմամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/02/24/1059838/
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47