ԵՄ-ն արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, քանի որ եվրոպական միասնությանը սպառնում են օրեցօր պոպուլյար դարձող աջ պոպուլիստական շարժումները, նաեւ որոշ անդամ երկրների նկրտումները, գրում է Die Presse պարբերականը։
Բրյուսելը պատրաստ չէ բարեփոխումներ իրականացնելուն, բոլոր հարցերը լուծում է «հին գվարդիան», իսկ նոր սերունդը ձայնի իրավունք չունի, նշում է հոդվածագիրը։ Սակայն, չնայած ԵՄ «թուլակամ ղեկավարության» հասցեին հնչող քննադատոթյուններին՝ իրական խնդիրն ուրիշ տեղ է թաքնված՝ ԵՄ անդամ երկրներում։
«ԵՄ-ի դեպքում ձուկը ոչ թե գլխից է որդնում, ինչպես ժողովրդական ասացվածքում, այլ որոշ եվրոպական մայրաքաղաքներից»,- ասվում է հոդվածում
ԵՄ միասնությունը, ըստ հոդվածագրի, վտանգված է մասնավորապես Հունգարիայի ու Լեհաստանի պատճառով։
«Եթե Վիկտոր Օրբանը պնդում է , որ իր երկիրը ԵՄ կողմից հարձակումների է ենթարկվում, իսկ Լեհաստանն էլ մշտապես ու գիտակցաբար անտեսում է Բրյուսելի քննադատությունը, ուրեմն հենց նրանք են եվրոպական գաղափարի իսկական գերեզմանափորերը»,- գրում է լրագրողը։ Նրա խոսքով Եվրոպայում աճումէ «ազգայնական մանրոգությունը», երկրներին ավելի շատ հուզում է այն, ինչ իրենց է ձեռնտու՝ թե տնտեսական, թե ներքաղաքական տեսակետից։
Ըստ Die Presse–ի, այդ խնդիրները կարելի է լուծել կառուցվաքային փոփոխությունների միջոցով՝ բաժանելով ԵՄ-ն։ Հոդվածագիրը առաջարկում է ստեղծել «զարգացման երկու տարբեր տեմպերով» Եվրոպա՝ բաժանելով երկրների, որոնք ձգտում են եվրոպական միասնության, ու երկրների, որոնք չեն ուզում համագործակցել։ Երկրորդ խումբը կպահպանի ԵՄ-ին անդամակցությունը, սակայն նվազ քանակության իրավունքներ ու պարտականություններ կունենա։ Հոդվածում նշված չէ,թե խմբերից որ մեկում է զարգացումն ավելի արագ ընթանալու։
Ըստ հոդվածագրի՝ այդ ծրագիրը թույլ կտա ստեղծել նոր ԵՄ։ Գաղափարը կարող է անիրագործելի թվալ, սակայն դրա այլընտրանքը ողբերգական կլինի՝ ամփոփում է լրագրողը։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55