ARM | RUS |

Նախատեսվում է կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը

25.03.16 | 10:47

ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով: «Արդյունքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտ ամսին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1,4 տոկոսով, ընդ որում` դրանցից 47 անվանում դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4 տոկոսով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3 տոկոսով: Առիթից օգտվելով ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած «Դեղերի մասին» նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովի նիստում պատգամավորների հնչեցրած շուրջ 40 հարցերից բացի, ստացվել են թվով 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասն ընդունվել է և նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Արդյունքում նախագիծն էականորեն բարելավվել է և ընդունման դեպքում կկարգավորի դեղի շրջանառության ողջ շղթան՝ սկսած դեղ ստեղծելուց, պահեստավորումից, տեղափոխումից մինչև սպառողին հասնելը: Ինչպես նաև դեղերի գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազի ինքնաբուժությունը և դրա բացասական հետևանքները, զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, բոլոր փուլերով պատշաճ կանոնների և մեծածախ իրացման լիցեզավորման պահանջի ներդրմամբ կբարձրացվի դեղի որակի, անվտանգության և արդյունավետության մակարդակը: Կներդրվի հետգրանցումային դիտարկումների և կողմնակի ազդեցությունների մոնիթորինգի գործուն համակարգ: Նախագծերի վերանայված փաթեթն Ազգային ժողովում երկրորդ ընթերցում անցնելու նպատակով մինչև Ձեր կողմից սահմանած ժամկետը՝ ս.թ ապրիլի 4-ը, կներկայացվի կառավարություն»,-նշել է նախարարը:
Վարչապետը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ դեղերի մոտ 65 տոկոսը ներկրում է 4 կազմակերպություն, և որպեսզի դիրքի չարաշահում ընդհանրապես չլինի, առաջարկել է պատկան մարմիններին հետևողական լինել այդ հարցում:
Այնուհետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հարցին՝ նշելով, որ դրա արդյունավետության և օգտագործման հնարավոր խախտումների վերաբերյալ կան մտահոգություններ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին՝ Վերահսկիչ պալատի հետ միասին քննարկել այդ հարցը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման ու հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ:

Նախատեսվում է կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը


Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենաները շուրջ 5 տարի չեն շահագործվում անսարքությունների պատճառով, իսկ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ ավտոմեքենաները 12-ից 25 տարվա արտադրության լինելու պատճառով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է. «Սա առաջին քայլն է, պարոն վարչապետ, Ձեր հանձնարարության կատարման, որ մեքենաների կազմն արմատապես պետք է վերանայվի: Այսօր արդեն Ձեր հանձնարարականը կուղարկվի նաև բոլոր մարմիններին, որպեսզի քայլ առ քայլ մենք կրճատենք առկա մեքենաները, կատարենք օպտիմալացում: Առաջին քայլն, ինչպես արդեն նշեցի, դա չօգտագործվող մեքենաների օտարումն է, սակայն դրանից հետո գնալու է մեքենաների կրճատման և օպտիմալացման խնդիրը»:

Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան Սիսթեմս» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ըստ հիմնավորման՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան Սիսթեմս»-ը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգակասկադ, արտադրել էլեկտրաէներգիա՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը: Դրա համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 80, 2017թ.՝ 85 և 2018թ.՝ 90 հազար դրամ:
Գործադիրի որոշմամբ «Սևան Ակվա» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Մեկ այլ որոշմամբ էլ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: «Սևան Ակվա»-ն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված օղակներից մեկը, որն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղակայվող տնտեսություններում: Ընկերությունը նախատեսում է հիմնել և Սևանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարվա ընթացքում կաճեցվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ: 2016թ. Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան շուրջ 685 տոննա ձկնամթերք, որի հասույթը կկազմի շուրջ 2 մլրդ 400 մլն ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի գյուղատնտեսության նախարարությանը Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։ Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան, ձկան վերամշակման գործարան և լճում տեղակայվող տնտեսություններ:
Գործադիրի որոշմամբ «Բագեզյան» ՍՊԸ-ին տրվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ըստ հիմնավորման՝ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալի աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ազատ տնտեսական գոտիների գործունեություն վերաբերյալ. «Այս պահի դրությամբ երկու ազատ տնտեսական գոտիներում՝ «Ալյանս»-ում և «Մերիդիան»-ում, ընդհանուր առմամբ կան շահագործող 10 կազմակերպություններ, որոնց ներդրումների ծավալը 101,2 մլն ԱՄՆ դոլար է լինելու և ստեղծվելու է շուրջ 450 աշխատատեղ»:
«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի կարողությունների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Կառավարության ղեկավարը տրանսպորտի և կապի նախարարության ուշադրությունը հրավիրել է Գորիս-Կապան ճանապարհի վատ վիճակի վրա՝ հորդորելով նախարարության մրցույթներից տնտեսած գումարներն ուղղել ճանապարհի վերանորոգմանը և շինաշխատանքներն արագ ավարտին հասցնել:


Բուժման արդյունավետության բարելավման նպատակով կստեղծվի Ճառագայթային բուժման կենտրոն

Կառավարությունն ընդունել է ««Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ ստեղծելու մասին» որոշում, որը կնպաստի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության, որակի և մատչելիության բարելավմանը: Ըստ հիմնավորման՝ ճառագայթային բուժումը հանդիսանում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել տարածված և ծախսարդյունավետ մեթոդներից մեկը և կիրառվում է ինչպես քաղցկեղի մոնո, այնպես էլ համակցված բուժման նպատակով: Ճառագայթային բուժումն ապահովում է նվազագույն ընթացիկ ծախսերի իրականացմամբ առավելագույն բուժման արդյունք և ցուցված է չարորակ նորագոյացություններով հիվանդների մինչև 50 տոկոսին: Ներկայում ճառագայթային բուժման ծառայություններ են մատուցվում Երևանում` ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում: Սակայն, առկա ճառագայթային բուժման սարքավորումների մեծ մասն ունի 10 և ավելի տարվա մաշվածություն, ինչը բացասական է անդրադառնում բուժման արդյունավետության վրա: Այսպիով՝ նախատեսվում է հիմնել ճառագայթային բուժման կենտրոն, որն էապես կբարելավի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետությունը, որակը և մատչելիությունը: Ներկայում ավարտին են մոտենում ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն կառուցման շինարարական աշխատանքները, այնուհետև կենտրոնը կհագեցվի ժամանակակից բուժական և ախտորոշիչ սարքավորումներով:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում տուբերկուլյոզի կառավարման 2016-2020թթ. ազգային ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին, որի նպատակն է կանխել տուբերկուլյոզ հիվանդության տարածումը, ինչպես նաև նվազեցնել դեղակայուն ձևերով վարակների բեռը՝ ողջ ազգաբնակչությանը տուբերկուլյոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման համընդհանուր հասանելիության ապահովման ճանապարհով, դրանով իսկ նպաստելով նաև տուբերկուլյոզով հիվանդացության նվազեցմանը և տարածման կասեցմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանում վերջին տարիներին, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրի» շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում նկատվում է նաև տուբերկուլյոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների` հիվանդացության և մահացության նվազման միտում:
Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ պայմանավորված կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվում է Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկան միավորել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկային, իսկ Կուրթանի, Ագարակի, Գյուլագարակի, Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոնները միավորել Ստեփանավանի բժշկական կենտրոնին: Ըստ հիմնավորման՝ բուժօգնության օպտիմալացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն բժշկական կազմակերպությունների զարգացմանը` սարքավորումների ձեռքբերում, բուժանձնակազմի, շենքային պայմանների բարելավում:
Գործադիրի ղեկավարն առաջարկել է պիտանի գույքերը հատկացնել սահմանամերձ համայնքներին:

Կբարձրանա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատանքների արդյունավետությունը

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատանքների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ ի կատարումն մարտի 12-ին վարչապետի մոտ քննարկման ժամանակ տրված հանձնարարականի կոմիտեի աշխատակազմում սպասարկման գրասենյակների համակարգման վարչության գործունեությունը դադարեցվում է, վարչության գործառույթներն ընդգրկվում են կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության կազմում ստեղծվող սպասարկման գրասենյակների գործառույթների նկատմամբ վերահսկողության բաժնի գործառույթներում, իսկ Ներքին աուդիտի վարչությունը վերակազմակերպվում է բաժնի` առանց փոփոխություն կատարելու կոմիտեի աշխատողների առավելագույն թվաքանակում: Փոփոխության հիմնական նպատակն առկա աշխատանքային և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումն է:
Կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թ. համալիր ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ծրագրով նախատեսվում է ստեղծել բազային երկրատեղեկատվական քարտեզագրական համակարգ, որը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր բնագավառների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման և այլ բնագավառների խնդիրների լուծման համար: Օդալուսանկարահանման նյութերի հիման վրա կստեղծվի քաղաքների 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ որոշ համայնքների կադաստրային քարտեզներում կիրականացվեն անճշտությունների ու սխալների վերացման աշխատանքներ, կստեղծվեն ՀՀ մարզերի վարչական սահմանների նկարագրություններ: Ընթացիկ տարում կշարունակվեն ՀՀ աշխարհագրական անվանումների քարտադարանի վարումը և թարմացումը, կստեղծվեն տարաբնույթ տեղեկատուներ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, քանի որ օրինագծի ընդունման հիմքերը բացակայում են: Օրինագծով առաջարկվում է, մասնավորապես, մարտի 1-ը նշել որպես 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Կառավարության եզրակացության համաձայն՝ օրինագծով նախատեսվող կարգավորումները բովանդակային առումով չեն համապատասխանում օրենքի դրույթներին: Նշված է նաև, որ օրինագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: Մասնավորապես, օրինագծի հիմնավորման համաձայն՝ «թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է, և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»: Այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին, և արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որն սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ օրինագծին կից ներկայացված հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԱԺ-ում գործող պատգամավորական խմբակցություններին կատարել անվան փոփոխություն: Կառավարության եզրակացության համաձայն՝ առաջարկությունը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված խմբակցությունների ստեղծման սկզբունքին, համաձայն որի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում: Բացի այդ, օրինագծի ընդունման դեպքում հնարավոր է, որ ԱԺ-ում գործող պատգամավորական խմբակցությունը, առանց հաշվի առնելու իրենց առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կարծիքը, իր նախաձեռնությամբ փոխի խմբակցության անունը, ինչը չի նպաստի պետության քաղաքական համակարգի կայունությանը:

Այլ որոշումներ

Կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը: Ըստ հիմնավորման՝ 2015թ. հուլիսի 22-ին գրասենյակը պայմանագիր է կնքել Եվրոպայի խորհրդի հետ այդ ծրագիրն իրականացնելու համար: 2015թ. հոկտեմբերից մեկնարկած ծրագրով նախատեսվում է փորձարկել, թե արդյոք էլեկտրոնային մոնիթորինգի տեխնոլոգիան կարող է բարելավել իրավախախտների կամ դատավարության սպասող ամբաստանյալների կառավարման արդյունավետությունը:
Հանրապետության համայնքներում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի կողմից իրականացվող՝ Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2012թ. առանձին համայնքների փոխարեն համաֆինանսավորման պարտավորություններն ապահովելու համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրելու նպատակով՝ ֆինանսների նախարարությանը 2012թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացված փոխատվությունները համայնքները ֆինանսական միջոցների սղության պատճառով չեն կարողանում ժամանակին վերադարձնել: Կառավարության որոշմամբ՝ գումարների մարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ նախարարություններին հարցը խորքային քննարկել և վեր հանել պատճառները:
ՀՀ Արարատի մարզի Դիտակ համայնքի մանկապարտեզի շահագործման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Արարատի մարզպետարանին կհատկացվի 11,000.0 հազ. ՀՀ դրամ: Ըստ հիմնավորման՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը շվեյցարական Sourie vers I’Avenir հիմնադրամի տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ Դիտակ համայնքում իրականացրել է մանկապարտեզի վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, սակայն մանկապարտեզի շահագործման համար համայնքապետարանը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի:
Մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի առկա ցանկի թարմացման և համալրման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի» պահանջով:


2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿ

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն...

17:48

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման...

17:33

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. Hetq

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները....

17:06

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու...

16:45

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ...

16:23

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական...

16:09

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և...

15:36

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել. Մանրամասներ՝ «Երևան Սիթի»-ի հրդեհից (Տեսանյութ)

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է...

15:03

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է...

14:33

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի...

14:02

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո Ցուցուլյան

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո...

13:23

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի ներկրման մասին (Տեսանյութ)

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի...

13:04

12:38

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

12:35

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի»...

12:12

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում են

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում...

12:03

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների նախարարությունում

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների...

11:45

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի հուշագիր

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի...

11:23

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է...

11:09

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա վիրավոր

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա...

10:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55