«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընկերության տարածքից քաղաքի Դեմիրճյան փողոց է սկսել թափվել մեծ քանակությամբ ջուր, ինչը նախ առաջացրել է քաղաքացիների զարմանքը, ապա նաեւ՝ զայրույթը: Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ գործարանից թափվող ջուրը հեղեղել է մի քանի փողոց: Նրանց խոսքով՝ գործարանից թափվող ջուրը, հնարավոր է, վտանգավոր լինի առողջության համար:
Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի փրկարարներն ու քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցները, որոնք գործարանի տարածքում ուսումնասիրություններ են կատարել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի լուծարային կառավարիչ Կարեն Ասատրյանը նշեց. «Այնտեղ մենք տեխնիկական ջուր ունենք, որը սարերից է գալիս, այդ խողովակն է տրաքել ու հակառակի պես հենց փողոց է թափվում ջուրը: Քանի որ խողովակների տրամաչափը շատ մեծ է, ջրի ճնշումն էլ բարձր, դա է պատճառը, որ թափվող ջուրն այդքան մեծ ծավալի է»:
Ինչ վերաբերում է թափվող ջրերի վտանգավորւթյանը, վերջինս վստահեցրեց, որ դա տեխնիկական ջուր է, ոչ մի վտանգավոր բան չկա: NEWS.am-ի թղթակիցը Կa8en Ասատրյանին առաջարկել է թույլ տալ մտնել գործարանի տարածք եւ տեսանկարահանել կոնկրետ վթարի վայրը, սակայն վերջինս կտրուկ մերժել է առաջարկը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47