ՀՀ կառավարությունը պատասխանել է Վահան Շիրխանյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. Հայկ Ալումյան
25.02.17 | 15:02
Հ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ՀՀ կառավարությունը պատասխան է ուղարկել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցեր էր առաջադրել, որոնք պատասխանելու համար վերջնաժամկետը փետրվարի 22-ն էր: ՀՀ կառավարությունը համապատասխան փաստաթղթերն ուղարկել է ՄԻԵԴ, որից հետո ՄԻԵԴ-ն ուղարկում է դիմողի փաստաբանին»,-ասաց Ալումյանը:
Նշենք նաև, որ փետրվարի 23-ին Վահան Շիրխանյանը տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց: Հարցին, թե ինչով էր պայմանավորված Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը, այն դեպքում, երբ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրություն էր ուղարկվում դատարան, որ նա պատշաճ բուժօգնություն է ստանում, Հայկ Ալումյանն ասաց.«Այդ հարցին թող իրենք պատասխանեն»:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:
tert.am