ար, անկախ քաղաքական հայացքներից, հարցերի հարցն Արցախի անվտանգությունն է՝ իր բոլոր բաղադրիչներով: Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ նախընտրական շրջանում քննարկումները տանել հենց անվտանգության տեսանկյունից՝ հասարակությանը չմղել պոպուլիզմի և անհիմն խոստումների թակարդը»,- հայտարարեց նախկին նախարարը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ զինվորական կենսագրությամբ, անկուսակցական պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն, Ս. Օհանյանը նշեց, որ պատասխանը հստակ է.
«Իմ որոշման հիմքում այն խորը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, տնտեսական քաղաքականությամբ, հասարակական, բարոյական մթնոլորտով՝ Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են: Սա շրջադարձային պահ է բոլորիս համար: Կամ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը, մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը և համատեղ ջանքերով կփոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը, մեր քաղաքացիների բարեկեցությունը, կամ կկանգնենք իրական աղետների առաջ»:
Ս. Օհանյանի խոսքով՝ անձամբ ինքը պաշտոնակռիվ երբեք չի արել. «Չեմ թաքցնում, ինձ առաջարկել են տարբեր բարձր պաշտոններ, որոնցից, սակայն, ես հրաժարվել եմ: Իմ կյանքի ամենաբարձր և ամենապատվաբեր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծի խրամատում մարտնչելն էր՝ զինվորի և հասարակ ժողովրդի կողքին, և հետագայում էլ իմ զբաղեցրած բոլոր պաշտոններում երբեք չեմ հանել իմ դաշտային զինվորական զգեստը և միշտ կանգնած եմ եղել սահմանին կանգնած զինվորի, գյուղացու և սպայի կողքին: Լինելով քաղաքացիական անձ՝ քաղաքականության մեջ խոստանում եմ սպային վայել արժանապատիվ և հավասարակշիռ կեցվածքով շարունակել ծառայել ՀՀ-ին, Արցախին և մեր ժողովրդին»:
Ս. Օհանյանը նաև խոսեց իր և իշխանության հարաբերությունների մասին: Նա նշեց, որ գործող իշխանության կազմում ներգրավված որևէ գործչի հետ, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որևէ անձնական խնդիր չունի. «Բարձր եմ գնահատում բանակաշինության ոլորտում բոլորի ներդրած ջանքերը: Ես ճանապարհ եմ անցել նրանց հետ, ոմանց հետ նաև տարաձայնություններ ենք ունեցել, ինչը ես բնական եմ համարում: Սակայն այսօր ես ինձ այլևս չեմ տեսնում գործող իշխանական համակարգում, որովհետև ապագա մարտահրավերներին դիմակայելու մեր մոտեցումները տարբեր են: Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ, նոր արտաքին և ներքին, տնտեսական քաղաքականություն և նոր ներուժ: Կարծում եմ՝ կառավարման ոլորտում ունեցած իմ և իմ գործընկերների փորձն ու գիտելիքները կարող են մեծապես օգտակար լինել մեր ժողովրդի առջև ծառացած վտանգները չեզոքացնելու գործում»:
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58