Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը միջազգային հանրությանը կոչ է անում ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին զսպելու համար, քանի որ հակառակ պարագայում տարածաշրջանը կարող է վերածվել բախումների լուրջ օջախի: «Արմենպրես»ի հետ զրույցում Արտակ Զաքարյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմից շփման գծում դիվերսիոն ներթափանցման հերթական փորձին, ընդգծեց, որ դա արդյունք է այն հանգամանքի, որ միջազգային հանրությանը չի հաջողվում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: «Միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ արձագանքի այս ամենին և ուղղակի պարտադրանքի լեզվով խոսի Ադրբեջանի հետ, որպեսզի կյանքի կոչվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որպեսզի շփման գծում ներդրվեն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ», «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Զաքարյանը: Պատգամավորն այն կարծիքին է, որ Ադրբեջանի նման պահվածքի արդյունք է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավասարակշռված և ոչինչ չասող հայտարարությունները, կողմերին ուղղված անորոշ կոչերը: «Այս ամենն Ադրբեջանին թույլ է տալիս շարունակել իր ապակառուցողական քաղաքականությունը, դեպքերը գլխիվայր շուռ տալ և ներկայացնել իր ուզած ձևով», ընդգծեց Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով` շփման գծում լարվածություն առաջացնելն ու իրավիճակը շիկացնելը նաև պայմանավորված է Ադրբեջանում առկա ներքին խնդիրներով, իսկ ադրբեջանցիները այդ խնդիրներից ուշադրությունը շեղելու արդյունավետ միջոց են համարում սահմանին իրավիճակը թեժացնելը: Փետրվարի 25ին՝ ժամը 03:00ի և 04:00ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Արտակ Զաքարյանը միջազգային հանրությունից ավելի կոշտ ու հասցեական արձագանք է ակնկալում Ադրբեջանի գործողություններին | ԱՐՄ…
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47