Հայաստանում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով՝ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատու հանդիսացող 8199 քաղաքացի 2016թ. ստացել է դրամական փոխհատուցում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը:
«Ավանդների փոխհատուցման ծրագիրը գործում է 2006 թվականից սկսած: Ավանդների ստացման համար ընդհանուր հաշվառվել է 102 հազար անձ: Նրանցից մինչ այսօր ստացել է շուրջ 92 հազարը: Տարեկան ավանդ է ստանում շուրջ 8000 մարդ»,- նշեց Դանիելյանը:
Անուշ Դանիելյանի խոսքերով՝ կառավարությունն ավանդների համար ամսական տրամադրում է որոշակի գումար: Թե ամսական քանի հոգի կստանա, ասել հնարավոր չէ: Կախված է, թե գումարը քանի հաշվառված ավանդատուի կբավականացնի: Ավանդների ստացման համար չեն կարող դիմել մահացած մարդկանց ընտանիքի անդամները, հարազատները:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ռուբլով դրամական ավանդներ ներդրած մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44