«Ադրբեջանը պատրաստվում է տասնամյակի վերջին գազ արտահանել Արևմտյան Եվրոպա, սակայն սեփական կարիքները հոգալու համար ինքն է ներկրում»,- այս մասին գրում է Reuters-ը: «Ադրբեջանի տարածքում է աշխարհի ամենամեծ գազային հանքավայրերից մեկը՝ Շահ Դենիզը Կասպից ծովում, և Ադրբեջանը նախատեսում է մինչև 2020թ. գազ արտահանել Հունաստան, Իտալիա, Թուրքիա և այլ պետություններ, որոնք ուրախ կլինեն ազատվել ռուսական գազից կախվածությունից:
Անցած տարեվերջին, երբ գազը Եվրոպա հասցնելու խողովակաշարի դեռ կեսն էր կառուցվել, Ադրբեջանի պետական նավթային «Սոքար» (SOCAR) ընկերությունը հայտնեց, որ գազ է ներմուծում Իրանից: Երկու արդյունաբերական աղբյուրները վկայակոչելով՝ Reuters-ը հաղորդում է, որ գազը իրականում մատակարարվել է Թուրքմենստանից: «Նաև խոսակցություններ են պտտվում, որ եղած պակասորդը լրացնելու համար ռուսական գազ է ներկրվել»,- գրում է լրատվամիջոցը:
Ադրբեջանը տարեկան սպառում է 12 մլրդ խմ գազ և պաշտոնական տվյալներով 2016 թվականին 14 մլրդ խմ գազի պակասորդ է ունեցել: «Սոքար»-ի փոխնախագահ՝ Խոշբախտ Ուսիֆզադեն հայտնել է Reuters-ին, որ 2016թ. ընթացքում Ադրբեջանը Իրանից գնել է 286 մլն խմ գազ: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե նորանոր հանքահորեր են հայտնաբերվում, և դրանց միջոցով կհաղթահարվի պակասորդի հետ կապված խնդիրը: Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկմանը զուգահեռ՝ արժեզրկվում է ադրբեջանական մանաթը, որը փետրվարի 1-ին հասել է իր ամենացածր նիշին դոլարի նկատմամբ:
Հունվարին «Սոքար»-ը հայտարարեց, որ գազը թանկանում է ադրբեջանցիների համար, սա բարդացնում է իրավիճակը, քանի որ այդ երկրի բնակիչներն արդեն ավելի շատ են վճարում հիմնական սննդամթերքի, օրինակ՝ հացի համար: Անցած տարի Ադրբեջանի մի շարք քաղաքներում թանկացումների և գործազրկության դեմ բողոքի ալիք բարձրացավ, որը վկաների հաղորդմամբ՝ զուգորդվեց ոստիկանության հետ բախումներով, փոխանցում է Reuters-ը:
Իշխանությունը հորից 2003 թվականին ժառանգած նախագահ Ալիևը օրերս ամրացրել է իր դիրքերը՝ փոխնախագահ նշանակելով իր կնոջը՝ Մեհրիբանին: Reuters-ի հրապարակումից պարզ է դառնում, որ հասարակության դժգոհությունը մեծ է, սակայն շատերը գերադասում են չխոսել դրա մասին:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44