Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Յալովայից ընտրված պատգամավոր Մուհարրեմ Ինջեն, քննադատելով երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, հայտարարել է, որ նա աջակցելով երկրում կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկին՝ փաստացի հակված է «ինքնաոչնչացման»:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ Ինջեն նշել է, որ Յըլդըրըմը ցածր որակներ ունեցող վարչապետ է, որը մինչ օրս գովաբանում է միայն իշխանությունների կառուցած կամուրջները:
«Մենք գումարը վճարում, անցնում ենք ձեր կառուցած կամուրջներով, կարող է դու ես փողը տալիս», - ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Քեմալական պատգամավորը նաև ծաղրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր կնոջը փոխնախագահի պաշտոնում նշանակելու համար և խոսել այդ մասին որպես ոչ ժողովրդավար հասարակությունների շրջանում նախագահական համակարգի վատ օրինակ:
«Էյ, թուրք ժողովուրդ, նայեք Ադրբեջանի վիճակին ու ձեզ խղճացեք», - ասել է Ինջեն:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44