ARM | RUS |

Video. Մենք ավելի հեռահար զինատեսակներ ունենք. ԼՂ վարչապետը՝ սպառազինության մասին

18.05.16 | 10:06

Մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վերջինս նշեց, որ մենք ավելի հեռահար, ավելի հեռու խփող հնարավորություններ ունենք, բայց չբացեց փակագծերը: ԼՂ վարչապետը նաև հավաստիացրեց, որ իրավիճակն այնպիսի վտանգավորության չէ, որ կուլակաթափության միջոցով գումարներ տրվեն սպառազինությանը, պաշտպանության ոլորտին:


- Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի եզրակացությունը: Շատերը կարծում են, որ ՀՀ կողմից Ղարաբաղի ճանաչումը վերջին խաղաքարտն է, որն այս պահին պիտի օգտագործվի: Ժամանա՞կն է գործի դնել այդ խաղաքարտը:


- Մի քանի անգամ ՀՀ Նախագահը շեշտել է, որ իրավիճակի փոփոխության պարագայում Հայաստանը միակողմանի կճանաչի Արցախի անկախությունը: Սա առաջին «մեսիջն» էր: Եթե շարունակվեին մարտական գործողությունները նման որոշում կլիներ: Թե որքանով է այսօր նպատակահարմար, չեմ կարող ասել, դժվար է ասել՝ ճիշտ պահն այսօ՞ր է, վա՞ղը, թե՞ մի քիչ հետո, բայց համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը: Ամեն դեպքում չկա վերջնական գնահատականը՝ որն է ճիշտը:


- Բանակցային գործընթացը չի՞ վտանգվի ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչման պարագայում: Բանակցությունները վերսկսելու փոքր հնարավորությունը չի՞ զրոյանա: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, եթե ՀՀ-ն դիմի նման քայլի:


- Դա է պատճառը, որ այսօր քննարկվում է, որ միակողմանի կամ միանգամից նման որոշում չկայացվի: Իհարկե, ճանաչումն իր հերթին վտանգում է բանակցային գործընթացը, իսկ մենք պետք է գնահատենք՝ շարունակե՞լ բանակցությունները, թե՞ այդ տարբերակով գնալ առճակատման: Եթե բանակցությունները լինեն անիմաստ, անարդյունք, համոզված եմ, որ մեզ այլ ելք չի մնա:


- Տեսակետներ կան, որ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև մշակվող փոխօգնության մասին պայմանագիրը լավ հող կնախապատրաստի ԼՂ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելուց առաջ: Այդպե՞ս է:


- Պայմանագիրը կկանոնակարգի այն, ինչ այսօր ունենք: Պայմանագիրը իրավական լուծում է փոխօգնության համար: Այսօր չէ, որ այդ գործընթացը սկսվել է: Արցախը երբևէ մենակ չի եղել: Մենք միշտ եղել ենք ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բոլոր ժամանակներում մենք խնդիր չենք տեսել ոչ միայն փոխօգնության, այլև՝ ցանկացած հարցում: Վերջին օրերին Ղարաբաղ են այցելել ՀՀ Նախագահը, վարչապետը ու չի եղել մի հարց բարձրացված մեր կողմից, որը չստանար արձագանք: Դրա համար պայմանագիրն ընդամենը դե յուրե կկանոնակարգի այն, ինչ գոյություն ունի:


- Բոլորին մտահոգում է հարցը՝ արդյոք սպառազինությունը բավարարո՞ւմ է համարժեք պատասխան տալ հակառակորդին: Ադրբեջանը վերջին տարիներին ժամանակակից զինամթերքի մեծ ծավալներ է ձեռք բերել: Որքանո՞վ է բավարար մեր ուժը՝ զենքով պատասխանի տեսանկյունից:


- Կարող եմ վստահեցնել, որ մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն: Ընդհանուր առմամբ, թյուր ձևավորված կարծիքը, որ մեր բանակը զուրկ է տարրական բաներից, այդպես չէ: Այո՛, կան խնդիրներ, ինչպես բոլոր շերտերում, այնպես էլ բանակում: Կոնկրետ մարտական գործողությունների օրերին մեր բանակն ապացուցեց, որ քանակական, որակական և այլ առումներով չի զիջում: Եկեք օբյեկտիվ լինենք: Մեր Պաշտպանության բանակն այսօր չի հրապարակում՝ ինչ ունի, չնայած, եթե ծանոթանաք ինտերնետային տեղեկատվությանը, կտեսնեք, որ բանակը չի զիջում, ընդամենը բացել ու համեմատել է պետք: Բայց կա ավելի գաղտնի հնարավորություն, որի մասին մեր բանակը չի խոսում: Հատկապես վերջին տարիներին մենք այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որը կբավարարի շատ երկար ժամանակ ապահովել մեր անվտանգությունը, լուծել այլ խնդիրներ, այլ առաջադրանքներ:


- Հակառակորդի կողմից «Սմերչ», «Սոնցեպյոկ» կիրառվեց: Դրանց համարժեք պատասխանի հնարավորություն մենք ունե՞նք:


- Դրանք սովորական այն զենքերն են, կամ մի քիչ ավել տրամաչափը, հեռավորությունը... զենքը մնում է զենք: Առանց փակագծերը բացելու ասեմ, որ մենք ավելի հեռահար, ավելի հեռու խփող հնարավորություններ ունենք: Այո՛, մենք շատ բարձր ենք գնահատում մեր զինվորի ոգին, նրանց կատարած սխրագործությունները, բայց առանց զենքի անհնար կլիներ դիմակայելու հակառակորդին, որը վերջին տարիներին տասնյակ միլիարդների մասին է խոսում: Մեր բանակի սպառազինությունը բավարար է՝ լուծելու մեր երկրի անվտանգության խնդիրը:


- Այս պահին՝ հայկական կողմը հարձակվողի՞, թե՞ պաշտպանվողի կարգավիճակում է:


- Այս փուլում դեռ հարձակման անհրաժեշտություն չունենք: Մեր խնդիրը մեր երկրի անվտանգությունն ապահովելու մեջ է: Երբ ստիպված լինենք նման քայլի դիմելու, համոզված եղեք, որ այդ խնդիրը մեր բանակը կկատարի:


- Վերջին հարցը: Շատ էին տեսակետները, որ բանակին հատկացվող գումարներն անարդյունավետ են օգտագործվել, ուստի Արցախից առաջարկներ արվեցին կուլակաթափության, գումարները Ղարաբաղին փոխանցելու: Ինչպե՞ս եք վերաբերում նման հարցադրումներին:


- Կոչ է արվել գումարները ոչ թե Ղարաբաղին, այլ՝ մարտունակության բարձրացմանը փոխանցելու համար: Ես համամիտ չեմ մտքի հետ, որ մեր ամբողջ գումարները փոշիացվել են: Կան չարաշահումներ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Բայց ծավալներն այնպիսին չեն, որ ասենք գումարները փոշիացել են, բանակը մնացել է առանց համապատասխան հնարավորությունների: Ունենք բավականին նորմալ տեխնիկա, սպառազինության բարձր աստիճան, երկար պայքարելու, երկար կռվելու հնարավորություններ:


Ինչ վերաբերում է կուլակաթափությանը, ապա մենք կողմ չենք: Մենք ընդամենը կոչ ենք արել մասնակցել, հաշիվ ենք բացել, որովհետև հարյուրավոր զանգեր էինք ստանում առաջին օրերին, հատկապես մեր հայրենակիցները ցանկություն էին հայտնում օգնելու, ու մենք պարտավոր էինք ընդառաջել: Մենք հայտարարել ենք, որ այդ գումարները չենք ուղղելու սոցիալ-տնտեսական այլ խնդիրներին, օգտագործելու ենք մարտունակության որակի բարձրացմանը: Իսկ ցանկացած բանակ զարգացման տեղ ունի: Մեր ցանկությունը դա է, որ մեր խոշոր գործարարները (օլիգարխ բառը չեմ ուզում օգտագործել), ովքեր ապրում են Հայաստանում, դրսում, ավելի մեծ մասնակցություն ունենան մեր մարտունակության աստիճանի բարձրացման համար: Այնպիսի վտանգավոր աստիճանի չենք, որ ի վիճակի չլինենք մեր անվտանգությունն ապահովել, կուլակաթափություն անենք, ով ինչ ունի-չունի վաճառի:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47