Ադրբեջանական կողմը սխալ հետևություններ էր արել ապրիլյան պատերազմից, և դրա արդյունքը լինելու են ավելի շատ ռազմական գործողությունները.լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ գուցե արդյունքում Ադրբեջանն արդեն ճիշտ հետևություններ անի:
«Կողմերը պատրաստվում են հնարավոր ընդհարման»,- գնահատելով այս պահին Արցախի սահմաններում տեղի ունեցող ասաց նա՝ նշելով, որ հիմա հակամարտության երկու կողմերը օգտագործում են բոլոր միջոցները:
Քաղաքագետը նշեց, որ այս պահին մեծ է սահմաններում լարվածության մեծացման հավանականությունը, բայց մեծ, լայնամասշտաբ ռազմական գործունեությունների հավանականությունը առավել քիչ է:
Անդրադառնալով վերջին օրերին լարվածության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների միասնական հայտարարությանը՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ այն նման էր տարեսկզբին համանախագահների արած հայտարարությանը. իրարամերժ մտքեր կային: Նա նշեց, որ չի կարծում, թե համանախագահները տեղյակ չեն, թե որ կողմն է նախաձեռնողը, պարզապես նրանց փաստացի ապացույցներ են պետք հասցեական հայտարարություններ անելու մասին:
Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Ադրբեջանի վարքագծի պատճառներըպարզ են. ցանկանում են ցույց տալ, որ իրենք ուժեղ են, իրենք կարող են ռազմական գործողություններ ծավալել և այլն:
Քաղաքագետը նաև նկատեց, որ եթե սահմանին ապրիլյան պատերազմի նման սրացումներ չեն լինում, ապա ղարաբաղյան հակամարտությունը չի դառնում գերտերությունների համար առաջնային խնդիրներից մեկը, և բանակցային գործընթացն առաջ չի գնում:
Tert.am-ի հետ հարցին, արդյոք հնարավո՞ր է, որ ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխություն լինի, Սերգեյ Մինասյանը պատասխանեց, որ չի կարծում, որ ստատուս քվոյի փոփոխությունը հիմա հնարավոր է: Նրա խոսքով՝ դա կլինի այն դեպքում, երբ բանակցային գործընթացը բեկումնային շրջադարձ ունենա, ինչն անհավանական է, կամ էլ ռազմական գործողություններ լինեն, և կողմերից մեկն առավելություններ ունենա, ինչի նախապայմանները ևս չեն երևում:
tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01