«Երկար փեշով աղջիկը» փոքրածավալ գեղարվեստական գիրքը Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, երիտասարդ ստեղծագործող Վահագն Քարամյանի «առաջնեկն է»: Հեղինակի խոսքով, այն պատմություն է չլսվածի, չասվածի, չիրականացրածի ու չապրածի, պատմություն, որը չհասցրածի մասին է: Հեղինակը խորհուրդ է տալիս իր ընթրցողներին սիրելի մարդկանց հետ կիսվել, պատմել զգացմունքների մասին, շփվել, որքան կարող են, որպեսզի հետագայում չափազանց ուշ չլինի: Գիրքը հեղինակը նվիրել է կուրսընկերոջ՝ Տաթև Սարգսյանի հիշատակին, ով ամիսներ առաջ ավտովթարի զոհ դարձավ: Գրքի շնորհանդեսը նշանակված էր հենց Տաթևի ծննդյանը օրը: Պատմվածքը Վահագնը գրել է մեկ ամսում, սակայն շնորհանդեսին պատրաստվել է մոտ 3 ամիս:
-«Երկար փեշով աղջիկը» պատմվածքը ինձ համար մի ցուցակ է, որտեղ գրված է այն ամենը ինչն այս կյանքում պետք է անեի նրա համար, -անկեղծանում է հեղինակը և կարոտով նշում՝ ընկերների համար Տաթևը հերոս էր, ոչ թե պատերազմի, այլ հերոս ով իր ճիշտ կյանքով օրինակ էր ծառայում բոլորին:
Տաթև Սարգսյանին կարոտով և հպարտությամբ է հիշում նաև նրա դասախոս, գրականագետ Աբգար Ափինյանը, ում համար ամենակարևորն այս կյանքում երիտասարդ Հայաստանն է, իսկ Տաթևը դրա մարմնացումն էր: Տաթևը երազում էր լինել սիրո քաղաք Փարիզում, սակայն նրա համար ճակատագիրն այլ ուղևորություն էր նախատեսել, արցունքները զսպելով պատմում է Տաթևի ավագ քույրը՝ Սոնան:
-Վահագի հետ ծանոթացել եմ Տաթևի միջոցով: Շատ տաղանդավոր երիտասարդ է: Ասեմ, որ ինձ համար անակնկալ էր գիրքը, սուտ կլինի: Ես նրանից դա սպասում էի: Տաթևն ու ես երազում էինք Փարիզ գնալու մասին: Նույնիսկ այնտեղի սրճարաններին էին ծանոթացել: Դիմեցինք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, սակայն մեզ մերժեցին: Տաթևը չհասցրեց իրականացնել երազանքը, խոստանում եմ ես այն կիրականացնեմ,-նշեց Սոնան:
Գրքում դեպքերը տեղի են ունենում 2050 թվականին: Իմաստը հետևյալն է. ինչ կլիներ, եթե յուրաքանչյուր հիվանդություն բուժում ունենար, ամեն վթար ավարտվեր առանց կորուստի:Բայց այս ամենի մասին մտածելու փոխարեն մարդիկ զբաղված են պատերազմով և իրար սպանելով: Ինչևէ գալիս է ժամանակ, որ մի քանի ընտրյալ պայքարում են երկրի փրկության համար:Եվ հենց այդ ընտրյալներն էլ զոհեր են դառնում: Գրքի վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է մանկատանը: Վահագն Քարամյանը աշխատում է իր հաջորդ գրքի վրա, որը մի փոքր այլ՝ ֆանտաստիկ ժանրում կլինի:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03