Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հրավիրել է Հայաստան: Այդ մասին Բրյուսելում Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ Նախագահը:
«Ես պարոն գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու 25 տարիների ընթացքում մեր կատարածը և մատնանշելու հետագա մեր գործողությունները»,- ասաց ՀՀ Նախագահը՝ հույս հայտնելով, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ իր հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում: