Ժամանակը և պրակտիկան ցույց են տալիս, որ Հայաստանի անդամակցությունն այլ ռազմաքաղաքական կառույցներում և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ամբողջովին համատեղելի են:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր տարածաշրջանում բազմաթիվ դերակատարներ կան և մենք փորձում ենք յուրաքանչյուր պարագայում մեր ազգային անվտանգության համար գտնել համագործակցության հնարավորություն, և երբեք 25 տարիների ընթացքում Հայաստանը չի փորձել որևէ շահ տեսնել կամ ունենալ այդ դերակատարների հակամարտությունից»,- շեշտեց Հանրապետության նախագահը:
Սերժ Սարգսյանի կարծիքով` դա կործանարար քաղաքականություն է: «Մենք նաև տարածաշրջանում համոզվեցինք իմ խոսքերի ճշմարտացիության մեջ»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:
«Անշուշտ, տարբեր նպատակներ են հետապնդում և ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն, բայց նորից եմ կրկնում, որ մեր պրակտիկան խոսում է այն մասին, որ հնարավոր է, որպեսզի երկիրն իր ազգային անվտանգությունն ապահովելու համար համագործակցության եզրեր գտնի տարբեր ձևաչափերում: Իմիջիայլոց, ասեմ, որ երբ Եվրամիության հետ բանակցություններ էինք վարում և խոսքը գնում էր Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության մասին, և ԵՄ-ում որոշակի մտահոգություն էին հայտնում այս առիթով, մենք բերում էինք ՆԱՏՕ-ի օրինակը` ասելով, որ, լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, մենք 25 տարի է համագ ործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, և դրանից ոչ մի վատ բան չի պատահում: Այնպես որ, կարծում եմ մեր օրինակն ուսանելի է, և մենք շարունակելու ենք մեր այս քաղաքականությունը»,- ամփոփեց Սերժ Սարգսյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55