Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի նախագահը իր ելույթում խոսել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկիզբ դրված եւ այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առեւտրային ցանցերի եւ հայ արտադրողների համագործակցության մասին ՝ ներկայացնելով առկա արդյունքներն ու առաջիկա անելիքները:
Մեր երկրի ԵՏՄ անդամակցությունից հետո, Հանձնաժողովը մի քանի անգամ Հայաստան է հրավիրել ռուսական խոշոր առեւտրային ցանցերի հիմնադիր-ղեկավարների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման եւ առկա ընթացակարգային խնդիրների լուծման նպատակով: «Գոհունակությամբ եմ նշում, որ մեր երկկողմ հետեւողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաեւ ինչը շատ կարեւոր է ՝ մատակարար-առեւտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին»,-իր ելույթում նշել է Ա. Շաբոյանը:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ ՀՀ Մրցակցային մարմնի նախաձեռնությամբ ստեղծված «ԵՏՄ անդամ-պետություններում առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ բարեխիղճ առեւտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի» կիրառումը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս իրավական հիմքի վրա դնել եւ կանոնակարգել մատակարար-առեւտրային ցանց փոխհարաբերությունները: Օրենսգրքի մշակման ժամանակ ՏՄՊՊՀ-ը հիմքում դրել է տնտեսական բարեխիղճ մրցակցության վրա հիմնված գործունեությունը՝ կարեւորելով ինչպես ներկրմամբ այնպես էլ արտահանմանբ զբաղվող տնտեսվարողներիի իրավական լիարժեք պաշտպանվածության խնդիրը:
Վարքագծի կանոններով հստակ սահմանվել են ապրանքի ձեռքբերման, իրացման, վճարման պայմանները, համագործակցության մեխանիզմները, ամրագրվել են նաեւ փոխադարձ պարտավորվածություններն ու նաեւ տարաձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները:
Նիստին ներկա «Ռուսական մանրածախ առեւտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ)» ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ինչպես բարձր մակարդակով ներկայացված բարեխիղճ առեւտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի մշակման, այնպես էլ ՀՀ Մրցակցային մարմնի նախաձեռնությամբ հիմք դրված համագործակցության համար:
Նրանք տեղեկացրել են, որ արդեն իսկ ակտիվորեն համագործակցում են կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի եւ այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող հայկական մի շարք ընկերությունների հետ, որոնք հաջողությամբ արտահանում եւ իրացնում են իրենց արտադրանքը ՌԴ խոշոր առեւտրային ցանցերում եւ նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցության շրջանակները:
Հանդիսանալով ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ՝ Ա. Շաբոյանը մասնակցել է նաեւ ՌԴ հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի ընթացքում քննարկվել են նախորդ տարի իրականացված աշխատանքներն ու 2017 թվականի ծրագրերը: Քննարկվել են նաեւ համատեղ ուսումնասիրությունների ընթացքը՝ կաթնամթերքի, ծխախոտի, ավիափոխադրումների, դեղորայքի եւ այլ շուկաներում:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58