Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից Իլնուր Չևիկը հայտարարել է, որ մարտի 9-10-ին Մոսկվա այցի ընթացքում Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենայն մանրամասնությամբ կքննարկի Սիրիայի խնդիրը:
Ինչպես հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ Չևիկը հայտնել է, որ Սիրիայում հրադադարի հաստատման համար ջանքեր գործադրած երկու կողմերն այս անգամ մանրամասնորեն կանդրադառնան սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը:
«Պուտինն Անկարայի համար շատ կարևոր անձնավորություն է: Նա Թուրքիային շատ մեծ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հյուսիսում», - սպասվելիք հանդիպման մասին խոսելով՝ ընդգծել է Չևիկը՝ նշելով, որ Սիրիայի տարածքում թուրքական ԶՈւ-ի ռազմական գործողությունը կավարտվի, երբ թուրքական ուժերը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գրոհայիններից մաքրեն սիրիական Մանբիջ բնակավայրը:
Ավելի վաղ Չևիկը հավաստիացրել էր, որ թուրքական ԶՈւ-ն կլքի Սիրիայի հյուսիսն այն բանից հետո, երբ համոզված կլինի, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հեռու են Թուրքիայի սահմաններից:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44