Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը անցյալ տարվա օգոստոսին բրազիլական Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից հետո ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին աշխատավարձ և նախատեսված հավելավճարներ չի վճարել։ Տեղեկատվության իսկությունը ճշտելու համար Slaq.am-ը կապ հաստատեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ, ով հերքեց տարածվող լուրերը՝ ասելով. «Մենք քաջատեղյակ ենք, որ այս տեղեկատվությունը ինչ-որ մեկի պատվերի հետևանք է և այդ ամենին ըմբռնումով ենք մոտենում: Պարոն Կարապետյանը բոլոր մարզիկների և մարզիչների աշխատավարձերն անխտիր վճարել է, ավելին՝ նաև հավելավճարներ է տվել: Ռիոյում օլիմպիական խաղերից հետո Սամվել Կարապետյանեը ոչ միայն պարգևավճարներ է տվել ըմբշամարտիկներին, այլև նաև երկու ծանրամարտիկների ևս»:
Մեր այն հարցին, թե Սամվել Կարապետյանը տարեկան որքան գումար է հատկացնում Ֆեդերացիայի ծախսերի համար՝ Հովհաննես Սոֆոյանը մանրամասնեց. «Սամվել Կարապետյանը տարեկան կտրվածքով Ֆեդերացիայում առկա ծախսերը հոգալու համար հատկացնում է մինչև 2 մլն դոլար, որն իր մեջ ներառում է սննդի համար նախատեսած ծախսերը, թոշակները, ինչպես նաև՝ պարգևատրումները»:
Դշխուհի Իսոյան
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55