Բոլորն նրանք, ովքեր հստակ չեն հայտարարում, որ Հանրապետականի հետ կոալիցիա չեն կազմելու, ուրեմն ընդդիմության անվան տակ մասնակցում են, որպեսզի ՀՀԿ-ի հետ հետագայում կոալիցիա կազմեն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Թույլ տվեք կանխատեսել, որ այսօրվա ընտրություններին մասնակցող ուժերից առնվազն 5-ը պոտենցիալ Հանրապետական ուժեր են: Չեմ կարող անուններ տալ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը»,- ասաց Փաշինյանը:
Հարցին, թե «Ելքը» բացառել է Հանրապետական կուսակցության հետ որևէ դեպքում կոալիցիա կազմելը, ո՞ր ուժերի հետ կարող է լինել դաշինքի հնարավոր կոալիցիան, Փաշինյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր բացառում են Հանրապետականի հետ կոալիցիայի կազմումը, կմտածենք, կքննարկենք նրանց հետ ընդհանուր գաղափարները, տեսլականները»:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ իրենց մեկ ընդդիմության տեսլականն այս փուլում չի տապալվել. «Ընդհակառակը՝ մենք շարունակում ենք հստակ ընթանալ այդ ճանապարհով: «Ելք» դաշինքը հենց այդ ընդդիմությունն է»,- նշեց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Մարտի 5-ին «Ելք» դաշինքը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, որը կզուգորդվի դրամահավաքով. «Մենք կազմակերպելու ենք դրամահավաք-երեկո, որտեղ «Ելք» դաշինքը և նրա առաջադրած թեկնածուները գումարներ են ընդունելու քաղաքացիներից: Դրանով պետք է փորձենք ֆինանսավորել մեր նախընտրական քարոզարշավը»,- ասաց քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ «Ելքը» իր ծրագրով առաջարկելու է Հայաստանի զարգացման այնպիսի մոդել, որը ներառելու է «մենաշնորհներ չունեցող տնտեսություն, առանց կոռուպցիա, առանց քաղբանտարկյալների պետություն» գաղափարը: Փաշինյանի տեղեկացմամբ՝ իրենց նախընտրական ծրագրում նաև մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և ՊՊԾ գնդի գրավման դեպքերը խորությամբ հասկանալու վերաբերյալ կետ կա:
«Մենք հավակնում ենք Հայաստանում ստանձնել իշխանությունը, բայց մեզ համար կարևորագույն հաղթանակը լինելու է այն, երբ որ լինի ժողովրդի կամքի արտահայտում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55