Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:
Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ հրաձիգները լավ մարզավիճակում են:
«Մարտի 6-ին կմեկնենք Սլովենիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմը լավ մարզավիճակում է: Մարզումներն անցկացնում ենք Երեւանի հրաձգության մարզադպրոցում: Զենքով եւ զինամթերով ապահոված ենք: Ներկա պահին խնդիր չունենք: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկ: Մեր գրեթե բոլոր հրաձիգները մեծ շանսեր ունեն եզրափակիչ անցնելու, նաեւ մրցանակային տեղ գրավելու»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:
Խոսելով առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանի մասին` հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մարզումների ընթացքում նա իրեն լավ է դրսեւորում.
«Նոր զենք ենք ձեռք բերել: Հրաչը դրանով լավ արդյունք է ցույց տալիս: Կարծում եմ` նա պատշաճ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում»:
Հավաքականի կազմը.
Տղամարդիկ
Հրացան մեծահասակներ` Հրաչ Բաբայան, Սուրեն Բերյան, Քրիստիան Լաուեր
Հրացան երիտասարդներ` Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Նարեկ Ադամյան
Ատրճանակ մեծահասակներ` Նորայր Առաքելյան
Ատրճանակ երիտասարդներ` Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան
Վազող թիրախ երիտասարդներ` Հովհաննես Խաչատրյան
Կանայք
Հրացան երիտասարդներ` Ալլա Պողոսյան
Ատրճանակ մեծահասակներ` Էլմիրա Կարապետյան
Վազող թիրախ մեծահասակներ` Լիլիթ Մկրտչյան
Մարզիչներ` Սեյրան Նիկողոսյան, Անդրանիկ Այվազյան:
Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 6-12-ը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55