Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում ակնհայտ, լկտի ձևով մեծ փողեր են ծախսվում.ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց այստեղ տարածքային ցուցակով առաջադրված, ԱԺ «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Ես չգիտեմ, թե ում կողմից, Սամվել Ալեքսանյանի մարդի՞կ են, թե ոչ, բայց որ աջակցության, օգնությունների մոտեցումներով արդեն մտնում են տները, ցուցակագրում են, որ փող են տալու, գրում են՝ ով ինչ խնդիրներ ունի, հոսանքի, գազի գումարն է մնացել, տանում, մուծում են... Հանկարծ սրտները թուլացել է, լուրջ մտահոգություն ունեցան, հանկարծ սեր է բուսնել և սկսել են զբաղվել ժողովրդի դարդ ու ցավով»,-ասաց նա:
Բիշարյանի խոսքով՝ գումար տալու համար ցուցակագրում են ոչ միայն այն վարչական շրջաններում, որտեղ ինքն է առաջադրված, այլ նաև այլ համայնքներում:
«Նույն ձեռագիրն ու մոտեցումն է ամբողջ երկրով մեկ։ Մենք պետք է հրապարակավ կոչ անենք մեր ընտրողներին, որպեսզի տուրք չտան այդ ընտրակաշառքներին և խղճի մտոք գնան ընտրությունների, որովհետև այս ընտրությունները թաղի տղերքի ընտրություններ չեն, ոչ էլ օդիոզների, փող ունեցող օլիգարխների և թալանչիների»,-ասաց նա:
Բիշարյանը նշեց, որ հասարակությունը շատ լուրջ պետք է վերաբերվի այս ընտրություններին, քանի որ արդյունքում իրենց ապագան են կերտում:
«Ով կաշառքով պետք է առաջնորդվի, նրան ուղղակի պետք է ասել ազգի դավաճան»,-ասաց նա: Իսկ թե ինչպես կողմնորոշվեն՝ ում ընտրել, Բիշարյանը նշեց. «Թող ուշադիր լինեն, թե որ քաղաքական ուժն ինչու է ձևավորվել, ինչ է կատարում: Եթե քաղաքական ուժը գալիս է սեփական խնդիրները լուծելու, մանդատների հարց է լուծում, թող հետևություն անեն և վստահեն կոմպետենտ ուժերի»,-ասաց նա:
Անդրադառնալով քաղաքական այլ ուժերի համագործակցության հնարավորությանը՝ Բիշարյանը նշեց, որ կհամագործակցեն, եթե համընկնեն իրենց մոտեցումները և սկզբունքները:
«Սակայն հստակ անուններ նշելու համար դեռ վաղ է, և հարկավոր է սպասել ընտրությունների արդյունքներին»,-ասաց նա:
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58