Մայիսի 16-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլևիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով և կարևորելով քաթարական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա վարչապետը նշել էր, որ կառավարությունը վերանայել է ավելի քան 20 պետության հետ օդային հաղորդակցությանն առնչվող գործող օրենսդրական դաշտը և ի թիվս այլ պետությունների` առաջիկայում ավարտին կհասնի նաև Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագրի վերանայումը:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել էր նաև, որ քննարկումներ են սկսվել նաև ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու շուրջ:
Իրականում, Հայաստանի կողմից օդային հաղորդակցության իրականացման ազատականացումը չափից դուրս կարևոր է մեր պետության համար:
Գաղտնիք չէ, որ այս ոլորտը, բացի տնտեսականից, մեզ համար ունի նաև ռազմավարական նշանակություն և բարելավելով այս ոլորտը, մենք ավելացնում ենք նաև մեր ազգային անվտանգության աստիճանը:
Բացի դրանից, դա նաև կխթանի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, որը նաև համապատասխանաբար, իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ում տնտեսական ակտիվության բարձրացման վրա:
Եթե մենք 20 պետությունների հետ ու այն էլ այնպիսի պետությունների, ինչպիսիք են Քաթարը, Չինաստանը և ԵՄ-ն, բարելավում ենք օդային հաղորդակցության դաշտը, դա նշանակում է, որ այդ երկրներից Հայաստան կսկսեն ժամանել ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք ավելի մեծ միջոցներ կծախսեն Հայաստանում, իսկ սա, որևէ այլ ռեսուրս չունեցող պետության համար կենսական նշանակություն ունի:
Այս առումով` կարևոր է, որ այս գործընթացը գտնվում է վարչապետի անմիջական աջակցության և վերասկողության տակ, իսկ նա բոլորիցս ավելի լավ է գիտակցում ոլորտի կարևորությունը և վստահ եմ, որ կանի ամեն ինչ, որ առավելագույն արդյունավետություն ապահովի մեր պետության համար:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02