ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Արծվիկ Մինասյանը: Երևանի բուսաբանական այգում կենսաբազմազանության և գիտակրթական կենտրոնի զարգացման հեռանկարները հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Բանախոսը մանրամասնորեն ներկայացրել է բուսաբանական այգու` որպես ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական հաստատության գործունեությունը, անդրադարձել առավել կենսական հիմնախնդիրներին, այդ թվում, ոռոգման համակարգի հիմնանորոգմանը, նաև բնակչության լայն զանգվածների համար բացօթյա բարեկարգ ռեկրեացիոն գոտու ստեղծման անհրաժեշտությանը: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ա. Սաղաթելյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման էկոլոգիական և տեխնիկական ռիսկերի մասին զեկույցը: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Ս. Բալոյանը ներկայացրել է «Գիտական հետազոտությունների արդյունքները էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում» հայեցակարգը: Անդրադարձ է եղել բնապահպանության ոլորտում գիտական հետազոտությունների վերաբերյալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, գիտական հետազոտությունների անհրաժեշտությանը, կադրային խնդիրների: Զեկույցներում արծարծված հարցերի առավել խորքային քննարկման նպատակով դրանց անդրադարձ կարվի նաև հաջորդ նիստում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47