«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները հնարավորություն են ընձեռել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթներն արդեն 2016 թվականի նոյեմբերից պատվիրակել նաև ՀՀ կառավարության լիազորված օպերատորներին` «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերսբանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ», որոնց ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (27.10.2016թ. թիվ 1109-Ն որոշում):
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այդ նպատակով ներկայումս անշարժ գույքի կադաստրի համակարգում կազմակերպվում է նշված օպերատորների մասնագիտական ուսուցում՝ տեսական և գործնական դասընթացների միջոցով: Ընդ որում, գործնական դասընթացները կազմակերպվում են կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում, իսկ տեսական դասընթացները՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում (Կոմիտաս 35/2 հասցեում):
Փետրվարի 26-ին դասընթացների ավարտից հետո օպերատորներին («Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ») տրամադրվել են հավաստագրեր, ինչը վերջիններիս հնարավորություն կտա իրականացնելու ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58