Եվրախորհրդարանի պատգամավորները կոշտ քննադատության են ենթարկել Թուրքիայի իշխանություններին՝ երկրում գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման հետ կապված:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը՝ մի շարք պատգամավորներ անգամ պահանջել են արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի կառավարության անդամների մուտքը Գերմանիա և Եվրամիության այլ երկրներ:
ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ընդգծել է, որ Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է Թուրքիային և պահանջել վերանայել խոսքի ազատության ու մամուլի ներկայացուցիչնեի հանդեպ Թուրքիայում կիրառվող ճնշումների հետ կապված հարցերը:
Գերմանիայի քաղաքական գործիչ Հանս Փեթեր Ուլն էլ իր հերթին ընդգծել է, որ Դենիզ Յուջելի կալանավորումից հետո Էրդողանի՝ Եվրամիության տարածքում տեղի թուրք քաղաքացիների հետ նախընտրական քարոզչության շրջանակներում հանրահավաքների անցկացումն այլևս քննարկման ենթակա չէ:
Գերմանիայի խորհրդարանի՝ Կանաչների կուսակցությունից թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էլ քննադատել է կանցլեր Անգելա Մերկելին՝ շեշտելով, որ Թուրքիայի իշխանություններին ուղղված վերջինիս քննադատությունը շատ մեղմ էր ու ոչ հասցեական:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն:
Գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսվում է անցկացնել մի շարք բողոքի երթեր՝ հաջակցություն Յուջելի:
Օրեր առաջ էլ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հերթական անգամ պաշտոնական Անկարային հորդորել է ազատ արձակել Դենիզ Յուջելին։ Իսկ Բունդեսթագի 160 պատգամավորներ, իրենց հերթին, Բեռլինում Թուրքիայի դեսպանին կոչ են արել աջակցել Յուջելի ազատ արձակմանը։
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34