Օրենսդիր մարմինը քննարկում է «Հաշվեքննիչ պալատի մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասաց, որ սա բխում է սահմանադրական բարեփոխումներից, և ՎՊ-ն վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատի:
Հաշվեքննիչ պալատը, ըստ նրա, մեծ դեր է ունենալու հանրային կառավարման գործընթացում, ինչը կբարձրացնի հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ ըստ օրենքի՝ Վերահսկիչ պալատի ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը, ինչը սխալ է, դա պիտի անի հենց տվյալ մարմինը:
«Հաշվեքննիչ պալատը պետք է բյուջեի կատարողականի հաշվեքննում իրականացնի, ոչ թե բյուջեի վերաբերյալ կառավարության կողմից տրված եզրակացության»,-ասաց նա:
Ըստ նախագծի՝ Հաշվեքննիչ պալատն արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ պետական մարմին է լինելու և իրականացնելու է հետևյալ գործառույթները` հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների հաշվեքննության իրականացում ստացված փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ: Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնելու պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և հիմնարկներում:
Գագիկ Մինասյանը հավելեց, որ ՎՊ մասին օրենքում սահմանված չէ ՎՊ գործունեության նպատակը, և այսինքն՝ այն զուտ ստուգումներ է իրականացնում: «Այս խնդիրը ևս լուծված է մեր առաջարկվող նախագծում»,-ասաց նա:
Հաշվեքննիչ պալատին նաև իրավասություն է տրվելու ուսումնասիրել իր կողմից հաշվեքննվող մարմինների ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը. «Սա չափազանց կարևոր է, որպեսզի այդ արդյունքները կարողանան իրականացնել հաշվետվության համար, ինչը լավագույն միջազգային փորձն է»:
Մեկ այլ կարևոր նորմ է այն, որ Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նաև սահմանված է՝ Հաշվեքննիչ պալատը քաղաքական իրադարձություններին և նպատակներին գնահատական չի տալիս:
Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ իրավական գնահատական չի տալիս և դրանց հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում: Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն: Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից` հաշվեքննիչ պալատի նախագահից և 6 անդամից:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47