ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ «Արա ԳԳ»» ընկերությունն արդեն 4 ամիս է չի կարողանում մաքսազերծել կերոսին, իսկ մինչ այդ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը, թե այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան:
Փաշինյանն ասաց, թե այս մասին խոսել է ՊԵԿ-ի և մի շարք այլ մարմինների հետ: «Խոչընդոտ է հարուցվում, իսկ դե յուրե, պարոն Կարայանը հաստատել է, որ այդ ապրանքը ներկրելու որևէ խոչընդոտ չկա»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ մի շաբաթ առաջ էլ սրա վերաբերյալ հոդված է գրել, որ վերնագրված է՝ «Բաց հորդոր վարչապետ Կարեն Կարապետյանին»:
Վարչապետը պատասխանեց, թե տեղյակ է այս խնդրից. «Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարության տերն եմ: Ձեր հորդորը տեղ է հասել, ու իմ օգնականը զբաղվում է դրանով, դա կերոսին չի, այլ վառարանային վառելիք է, իսկ այդպիսի սպառում Հայաստանում, կասկածում ենք, որ ունենք: Հնարավոր է՝ այդ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է և մենք շուկայում ունենում ենք անորակ վառելիք: Մենք մոտ օրերս հանդիպել ենք մեկ այլ մատակարարի հետ, ով բարձրացրել է խնդիր, որ առաջանում է ԵՏՄ-ից ու Իրանից ներմուծման ժամանակ, այս իսկ պատճառով այս պահին այդ հետազոտություններն ենք անում, որ շուկա չմտնի մի ապրանք, որ այստեղ պետք չէ»,-պարզաբանեց Կարեն Կարապետյանը:
Փաշինյանը պնդեց, թե ունի փաստաթուղթ, որ դա կերոսին է, մասնագետները հաստատել են, որ դա այդպես է:
«Եթե նույնիսկ դա վառարանային վառելիք է, նույն ՀՀ օրենքով արգելք չկա այն ներկրելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է այդ տրամաբանությանը, ապա սա նույնն է, որ ասենք դանակի ներկրումն արգելեն, որովհետև մարդիկ կարող են գնալ, դանակով մարդ սպանել: Այն, ինչ դուք հիմա ասում եք, այս հարցի բոլոր մանրամասներին ծանոթացել եմ, և իմ ասածները հիմնված են կառավարության պետական մարմնի ներկայացուցիչների հետ իմ զրույցների վրա: Եվ կարող ենք փաստել, որ այս վերնագիրը այլևս չի գործում, ինչը հիշեցնում է հայտնի գործի նախադասությունը, իհարկե, սա այլաբանություն է. բոլոր կենդանիները հավասար են, իսկ որոշ կենդանիներ ավելի հավասար են, չնայած որոշ ներկրողների դեպքում սա կարող է ուղիղ հասկացվել»,-շեշտեց պատգամավորը:
Վարչապետը համաձայնեց, որ կա իրականում խաղի կանոնների խնդիր, որը պետք է կանոնակարգվի, որ քաշքշուք չլինի: «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով: Մենք սահմանի վրա որևէ սահմանափակում չունենք որևէ ապրանքի ներկրման»,-հայտարարեց նա:
tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01