EU-Asia Bussiness Finance Center Holding նախագահությունը պատասխանել է վարչապետ կարեն Կարապետյանի սփյուռքահայությանն ուղղված կոչին.
«Պարոն Վարչապետ, մամուլով տեղեկացանք Ձեր այսպես կոչված սփյուռքահայությանն ուղղված կոչին, որով Ձեր կողմից փորձ է արվում «գրավել» սփյուռքահայությանը ներդրումային կոչերով, շահագրգռել, սիրաշահել սփյուռքի գործարարներին՝ գալու Հայաստան և կատարելու ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:
Սակայն հարկ ենք համարում հիշեցնել Ձեզ, եթե իհարկե արդեն մոռացել եք, որ ընդամենը ամիսներ առաջ՝ 2016թ. աշնանը, EU-Asia Bussiness Finance Center Holding-ի նախաձեռնությամբ Սլովակիաից, գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված, պատվիրակություն էր ժամանել Երևան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու Նաիրիտի վերագործարկման, արտադրանքի ամբողջական վերաթողարկման, նոր շունչ հաղորդելու և միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված հարցերը՝ որոնք կառավարության կողմից աջակցելու և գրավիչ ու բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն անտեսվեցին և արվեց հնարավոր ամեն ինչ այդ գլոբալ, ազգանվեր գործարքը իրականություն չդարձնելու համար:
Այդ այցից անմիջապես հետո, Դուք հայտարարեցիք, որ EU-Asia Bussiness Finance Center Holding-ի կողմից ոչ մի ծրագիր չի ներկայացվել կառավարությանը, ներկայացման դեպքում կքննարկենք, չնայած որ ներկայացվել էր հսկայական, նախադեպը չունեցող ընդարձակ ծրագիր: Որից հետո ևս մեկ անգամ Նաիրիտի վերագործարկման այդ ծրագիրը ուղղարկվեց ՀՀ կառավարություն:
Եվ հանկարծ շատ անհասկանալի և չափազանց արագացված տեմպերով սկսվեց Նաիրիտի սնանկության գործընթաց, և արդեն նոյեմբեր 28-ին դատարանի վճռով գործարանը ճանաչվեց սնանկ, որով և սկիզբ դրվեց Նաիրիտի «ոչնչացման» ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ նույն ամսվա՝ նոյեմբեր 14-ին հայտարարվել էր մրցույթ (տենդեր), որը բացի ձևական լինելուց՝ ի սկզբանե նախատեսված է եղել ժամանակ շահելու նամար:
Իսկ դատարանի 2017թ. փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է Նաիրիտի լուծարման վարույթ և կասեցվել գործունեությունը:
Որից հետո ցանկացած դիմում, գրություն ուղղված ՀՀ կառավարությանը կամ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, Նաիրիտի հետ կապված, վերահասցեագրվել են Նաիրիտի սնանկության գործով կառավարչին կամ դատարան:
Պարոն Վարչապետ, և այս ամենից հետո կարծում եք, դեռ հավա՞տ կա Ձեր խոսքի նկատմամբ: Նաիրիտի հետ կապված այս իրավիճակը անհերքելի ապացույց է, որ ՀՀ կառավարությունը ցանկություն չունի դրական քայլեր կատարելու ի նպաստ ՀՀ տնտեսության վերականգնմանը, հակառակ դեպքում միտումնավոր այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի:
Եվ այս ամենից հետո Վարչապետը հանդես է գալիս կոչով ուղղված սփյուռքահայերին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընտրական PR ակցիա, որին այլ կերպ դժվար է գնահատական տալ:
Սա EU-Asia Bussiness Finance Center Holding-ի համար խաբեության թարմ օրինակ է, որը մեզ հիմք է տալիս դիմելու սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հայտարարելու, որ ՀՀ ներկայիս վարչապետը տարածում է ապատեղեկատվություն, ստեղծում է իր մասին երկրի տնտեսության վերականգնման խնդիրներով մտահոգ քաղաքացու իմիջ, սակայն այս ամենը ընդամենը արտաքինից, իրականում պատկերը լրիվ հակառակն է, և այս ամենը ընդամենը լավ կազմակերպված շոու է, իսկ վարչապետը, ինչպես նրան անվանել է նախագահը՝ շոումեն:
Նման քայլերով և կեցվածքով ներկայիս վարչապետը ոչնչով չի տարբերվում իր նախորդից՝ Տիգրան Սարգսյանից, որի ժամանակ սկիզբ դրվեց տնտեսության այս և նմանատիպ այլ ավերիչ ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը:
Մենք ոչ միայն չէնք հավատում վարչապետի «կոչին», այլև խստորեն դատապարտում ենք այն, և կոչ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին չհավատալու և չընդառաջելու նման կեղծ կոչերին և հայտարարություններին:
Սա է մեր դիրքորոշումը, մեր տեսակետը, որը կարծում ենք կսթափեցնի ՀՀ կառավարությանը՝ կատարելու խելամիտ և իրական քայլեր, այլ ոչ թե զբաղվելու պարզ մանիպուլյացիաներով: Որն իհարկե ցանկության դեպքում կարող է դրական անդրադառնալ Հայաստանի տնտեսության հետագա վիճակի վրա»:
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34