Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասին դուր չի եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի այցն իր երկիր, այս մասին հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Պարբերականը, մասնավորապես, փոխանցում է, որ Մաասը Բոզդաղի այցելության հետ կապված շեշտել է, որ թուրք քաղաքական գործիչները Գերմանիա գալուց առաջ պետք է լավ հիշեն, որ այդ երկրում խոսքի ազատությունն ու ազատ մամուլն առաջնային արժեքներ են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում ձերբակալվել է գերմանական Die Welt պարբերականի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որը կարճ ժամանակ անց կալանավորվել է: Վերջինիս Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Գերմանիայի արդարադատության նախարարը հիշեցրել է Բոզդաղին, որ Գերմանիայում տեղի թուրքերի շրջանում նախընտրական քարոզարշավ իրականացնող ու խոսքի ազատություն պահանջող թուրք պաշտոնյաները պարտավոր են նույն խոսքի ազատությունն ու օրենքի գերակայությունն ապահովել նաև Թուրքիայում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ անգամ պահանջել են արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի կառավարության անդամների մուտքը Գերմանիա և Եվրամիության այլ երկրներ:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55