Իրանը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք ըմբշամարտի միջազգային մրցաշարին, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Պատկան մարմինների արգելքի պատճառով մարտի 4-5-ին և 12-ին Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին մեր մասնակցությունը չեղարկված է», - ասվում է Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ:
Հայտնի է, որ մրցաշարին իրանական մարզական թիմերը չեն մասնակցի Իրանի սպորտի նախարարության կայացրած որոշման հետևանքով: Այս որոշումն ու դրա դրդապատճառները, սակայն, որևէ կերպ չեն մեկնաբանվել նրանց կողմից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Իրանի հանդեպ հնչած մեղադրական հայտարարությունները վերջին շրջանում լարվածություն էին մտցրել երկու երկրների հարաբերություններում:
Մյունխենի միջազգային խորհրդաժողովում Չավուշօղլուն, խոսելով Սիրիայում և Իրաքում իրանական ռազմական ուժի ներկայության մասին, ասել էր. «Իրանը ցանկանում է Սիրիան և Իրաքը շիական դարձնել: Իրանի այս տիպի գործողությունների դեմն առնելու կոչ ենք անում»:
Ավելի վաղ Էրդողանը Բահրեյն այցի ժամանակ, խոսելով իրաքյան Մոսուլում շիական ուժերի ներկայության մասին, ասել էր. «Ոմանք ցանկանում են և՛ Իրաքի, և՛ Սիրիայի պառակտումը: Այնտեղ կատարվողն էթնիկ, կրոնական պայքար է, որովհետև այնտեղ կա ազգայնականություն: Մենք պետք է կանգնեցնենք այս ամենը»:
Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ իրենք փորձում են հնարավորինս համբերատար պահվածք ցուցաբերել, սակայն «ամեն բան ունի իր չափ ու սահմանը»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55