Մարտի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Տիգրան Խաչատրյանը ընդունել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ Հայաստանից:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հունվարի 24-ին Մոսկվայում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դմիտրի Մանտուրովի հանդիպման ժամանակ:
Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ողջունել է հյուրերին, նշել, որ նախարարությունը կարևորում է համագործակցությունը ռուս գործընկերների հետ և պատրաստ է իր կողմից անել հնարավորինը առկա ներուժը օգտագործելու համար: Նա նաև կարևորել է երկկողմանի հանդիպումների անցկացումը ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչների միջև:
Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը ևս կարևորել է գործարարների միջև հանդիպումները, նշել, որ երկու կողմից էլ կա մեծ հետաքրքրություն և համագործակցության պատրաստակամություն:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովն իր խոսքում նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են, որպես ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր և այդ իսկ պատճառով ձևավորված մեծ խմբով են եկել Հայաստան` տեղում ծանոթանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Ծրագիրը շատ հագեցած է, իսկ համագործակցության հնարավորությունները շատ մեծ:
ՌԴ ЭЛВИС գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն Յարոսլավ Պետրիչկովիչը նշել է, որ արդեն իսկ ունեն հայկական ընկերությունների հետ աշխատելու փորձ և այս հանդիպումների արդյունքում էլ ավելի կխորացնեն իրենց համագործակցությունը:
Technology & Science Dynamics ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը նշել է, որ այս հանդիպումը շատ կարևոր է հատկապես երկկողմանի հետաքրքրությունների շրջանակը ճշտելու տեսանկյունից և ավելացրել, որ կա մեծ պատրաստակամություն և ցանկություն, կան նաև ընկերություններ, որոնց հետ կա որոշակի համագործակցություն, որը հարկավոր է ավելացնել:
Հանդիպման ընթացքում ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացած հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը և այն ուղղությունները, որոնցում համագործակցության հնարավորություններ են տեսնում:
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող պատվիրակությունը կունենա մի շարք հանդիպումներ:
Նախատեսված են պատվիրակության ներկայացուցիչների ճանաչողական այցեր հայկական մի շարք ընկերություններ, համալսարաններ, ինչպես նաև առանձին հանդիպումներ կոնկրետ ընկերությունների հետ:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47