Կառավարության նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն առաջարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին նիստի օրակարգից հանել օրակարգային առաջին հարցը, որը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ըստ նախագծի՝ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ:
Աղվան Հովսեփյանը նշեց, որ նախագիծը հակասահմանադրական է, այն ներկայանցող մարմինն իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի մասին: «Հայաստանում կա չորս քննական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել», – ասաց Հովսեփյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարության նիստից առաջ տեղի ունեցած կոմիտեի նիստում ընդունված որոշումներն ուղարկվել են բոլոր գերատեսչությունների էլեկտրոնային փոստերին և ավելացրեց, որ այս նախագիծը հավանության է արժանացել նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կողմից:
Աղվան Հովսեփյանը կրկին արձագանքեց. «Կոմիտեի նիստի նյութերն ևս չենք ստացել: Այս նախագիծը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այն կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ՝ կառավարության որոշմամբ»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը օրակարգից չհանեց հարցը և առաջարկեց նախագիծը լրացուցիչ քննարկելու համար տալ երեք օր ժամանակ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47