ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 1-ին Մասիսում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2017թ. մարտի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ժամը 15:50-ին «որովայնի խոռոչի թափանցող վնասվածք» մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արարատի մարզի 1993թ. ծնված բնակիչը:
Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու պատճառները, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Հայրապետյանը՝ Արարատի մարզի 26-ամյա բնակիչ: Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։
Հաշվի առնելով դեպքի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ դանակահարությամբ ավարտված վիճաբանությունն ունեցել է կենցաղային շարժառիթ։
Փետրվարի 28-ին հնչեցված հայհոյանքի համար տուժողը հանդիպել է կասկածյալին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որի ժամանակ բռունցքով հարվածներ են հասցվել կասկածյալին։ Առաջացած քաշքշոցի ժամանակ դանակի մեկ հարված է պատճառվել տուժողին։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել ականատես վկաներ։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03