Բժշկական հերթապահություն կա « Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Արթուր Սարգսյանի («Սասնա ծռերին» սնունդ մատակարարողը) առողջական վիճակը արդյունավետ վերահսկելու նպատակով, բայց զուտ հիվանդանոցային պայմանների բավարարության տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի, եթե նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ես տեղյակ եմ, որ նա հրաժարվում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել, այսօր էլ արդեն մեր աշխատակիցները եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բոլոր հանգամանքները մենք ստուգել ենք, որովհետև առողջության պահպանման հարցն ինձ համար և մեր աշխատակազմի համար առաջնահերթ ուշադրության առարկա է»:
Արման Թաթոյանն ասաց, որ ՔԿՀ-ի հիմնարկի և վարչության հետ անընդհատ կապի մեջ են,իրենց բժիշկն էլ անընդհատ այցելում է, պարզապես հնարավորություն չունի հետազոտություն իրականացնելու, որովհետև Արթուր Սարգսյանը հրաժարվում է:
Արման Թաթոյանը նաև հայտնեց, որ իրենց այցերի ընթացքում ՄԻՊ աշխատակիցները բացատրական աշխատանքներ են տանում, թե ինչի կարող է հանգեցնել հացադուլը:
Հարցին` Արթուր Սարգսյանի կալանքը հիմնավո՞ր է, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մեր դիրքորոշումները նրա պաշտպանների դիրքորոշման հետ համընկնում են քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հետ կապված: Ինչ վերաբերում է կալանքի հիմքերին, դա գնահատելն օրենքն արգելում է, օրենքն արգելում է նաև դատարանի հետ որևէ նամակագրություն վարելը, դրա համար դրանք ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին, որպեսզի քննարկվեն», -ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ ՀՀ օրենքն ու միջազգային պահանջներն արգելում են կալանքի հիմքերին գնահատական տալը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն, ով մեղադրվում է«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47