ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ.Վարդանյանն այսօր դիմել է Կոտայքի մարզպետին՝ գյուղի դպրոցի աշխատանքները շարունակելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար, այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լեռնանիստ գյուղում փետրվարի 14-ին փլուզված շինության հարակից տարածքում «Գազպրոմ» ՀԲԸ «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ մարտի 1-ին կատարվել է տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով:
Արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք։ Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար նույն օրը գրություն է ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև` լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ 02.03.2017թ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու և տեղում վերացնելու նպատակով: Համապատասխան մասնագետների մասնակցությամբ այսօր դեպքի վայրում կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում չի հաջողվել հայտնաբերել գազի արտահոսքի աղբյուրը, ինչի մասին քննչական մարմինը տեղյակ է պահել մարզեպետին՝ առաջարկելով քննարկել դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու հարցը։
Բացի այդ գրություն է ուղարկվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահին՝ լրացուցիչ տեխնիկա և մասնագետներ տրամադրելու համար։ Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փլուզվել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել:
Եվս երեք հաճախորդ՝ նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47