ԱՄՆ-ում շարունակում է նոր թափ առնել Դոնալդ Թրամփի աշխատակազմի անդամների և ռուս պաշտոնյաների միջև գաղտնի կապերի շուրջ ծագած սկանդալը, որի պատճառով ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը:
The New York Times-ը պարզել է, որ դեկտեմբերին Ֆլինի և Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կիսլյակի միջև կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Թրամփի փեսան՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:
Ավելի ուշ Սպիտակ տունը հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ Trump Tower-ում կայացած 20 րոպեանոց հանդիպման նպատակը եղել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կապերի հաստատումը: Մինչդեռ ավելի վաղ Սպիտակ տունն ասում էր, որ Ֆլինը երբեք չի հանդիպել Կիսլյակին ու նրա հետ 2 անգամ հեռախոսով է զրուցել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը ևս խոստովանել է, որ հանդիպել է Կիսլյակի հետ՝ չնայած, որ նախկինում հերքում էր այդ տեղեկությունը:
Աղբյուրը նկատում է, որ միանգամայն բնական է, որ անցումային իշխանության ներկայացուցիչները հանդիպում են օտարերկրյա պաշտոնյաների հետ: Սակայն Թրամփի թիմակիցների ու ռուս պաշտոնյաների միջև հանդիպումներն ուշագրավ են այնքանով, որ Մոսկվան մեղադրվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01