Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» խմբագիր Եդվարդ Տանձիկյանը, խոսելով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դատական վերջին քաշքշուկների մասին, նշել է, որ երկրի իշխանություններն ու դատական համակարգը Փայլանի հանդեպ իրենց կողմնակալ վերաբերմունքով փաստացի ի ցույց են դնում իրենց դիրքորոշումը հայերի ու Հայկական հարցի հանդեպ:
Հիշեցնենք, որ Փայլանին վիրավորած թուրք լրագրողի դեմ բողոքը մերժվել է Անկարայի հանրապետական դատախազության կողմից: Հայազգի պատգամավորին «անցեղ» անվանած A Haber լրատվական գործակալության լրագրող Օզլեմ Օզջանի նկատմամբ դատական հետապնդում սկսելու անհրաժեշտություն դատախազությունում չեն տեսել:
Նշենք, որ Փայլանի՝ հունվարի 13-ի աղմկահարույց խորհրդարանական ելույթից հետո, որի ժամանակ նա օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը, Օզլեմ Օզջանը Twitter-ի իր էջում գրել էր. «Եթե մեր պապերը ձեզ ցեղասպանել են՝ քո նման ցեղը կտրվածը («անցեղը») Մեջլիսում ի՞նչ գործ ունի»:
Դատախազ Մեհմեդ Թաշթանը նշել էր, որ քաղաքական գործիչներն ի դեմս Փայլանի պետք է ճկունություն ցուցաբերեն իրենց հանդեպ հնչող քննադատությունների հարցում:
«Հայցվորը (Փայլանը - tert.am) պետք է ենթադրեր, որ իր այդ խոսքերը կոշտ քննադատության կարժանանային այն հասարակության մեջ, որոնք հավատում են, որ 1860-1920-ական թթ.-ին թուրք ժողովուրդը վերապրել է հայ ավազակների ապստամբությունները, դավաճանությունն ու վայրագությունները և համարում են իրենց պատմական այդ ժամանակաշրջանի զոհը», - իր որոշումը մեկնաբանել էր դատախազը:
«Դատախազության դիրքորոշումը սա է: Սա, ամենայն հավանականությամբ, նաև պետության դիրքորոշումն է: Այսպիսի դատական դիրքորոշումն էլ բոլորից լավ կարող է ապացուցել, թե ուր է հասել Թուրքիայում հայերի հանդեպ արածների հետ կապված առերեսումն ու հայերի դեմ թշնամական բառապաշարի կիրառումը», - գրել է Տանձիկյանը:
Նա վերհիշել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի ելույթներից մեկը, որում նա հայերին անվանել էր «Թրի տակի մնացորդներ»:
«Այն, որ այդ արտահայտությունը ոչ մի հակազդեցության չարժանացավ Թուրքիայի քաղաքական հարթակներում և ընդունվեց որպես նորմալ երևույթ, ապացուցում է, թե ինչպես է Թուրքիա պետությունը վարվել իր իսկ երկրում ապրող ժողովուրդների հետ», - ընդգծել է Տանձիկյանը:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34