Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Վյաչեսլավ Վոլոդինի հետ առաջին հանդիպումն է՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել հյուրին: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ պետական գործունեության մեջ Վյաչեսլավ Վոլոդինի մեծ փորձն իր զգալի ներդրումը կունենա նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, ինչին նոր խթան կհաղորդի նրա այցը Հայաստան:
Ընդգծելով, որ ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 3-ին, նշվելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, Նախագահ Սարգսյանը յուրաքանչյուր տոն շատ լավ հնարավորություն է համարել ամփոփելու, գնահատական տալու երկկողմ հարաբերություններին և ուղենիշներ սահմանելու ապագայի համար:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ևս գոհունակությամբ է փաստել, որ այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանականների հետ հանդիպումները տեղի են ունենում երկու ռազմավարական գործընկեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Նշելով, որ միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և քննարկելու, ամփոփելու շատ թեմաներ կան, պետդումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել հարաբերությունների և համագործակցության շրջանակը, որի նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող պետդումայի հանձնաժողովների նախագահները կհանդիպեն և կծանոթանան հայ գործընկերների հետ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Պետդումայի նախագահը կարևորել է տարածաշրջանային մակարդակով ևս երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը:
ՀՀ Նախագահը և ՌԴ պետդումայի նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի շարունակաբար ամրապնդման անհրաժեշտությունը:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03