ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3-ին մասնակցեց Գերմանիայի հայ գործարարների միության և «Արման Տերտերյան» հիմնադրամի հովանավորությամբ Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչո ւթյունից:
Բացման արարողությանը մասնակցում էին նաև Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, պոլիկլինիկայի աշխատակիցներ և հյուրեր:
Կարևորելով Հայաստանում սփյուռքահայերի ներդրումային ծրագրեր իրականացելու անհրաժեշտությունը՝ նախարարը բարձր գնահատեց Գերմանիայի հայ գործարարների միության կողմից Հայրենիքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր այսօր Հայաստանում ներդրումներ են կատարում, հատկապես՝ Գերմանիայի հայ գործարարների միությանը: Ես շատ ուրախ եմ, որ սփյուռքահայերը Հայաստանում միշտ այնտեղ են, որտեղ նրանց կարիքը զգացվում է՝ կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ո լորտներում: Շնորհավորում եմ վերանորոգված հիանալի բժշկական հաստատության վերաբացման առիթով»:
Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզն իր խոսքում ասաց, որ Հայաստանի զարգացման մասին պետք է յուրաքանչյուր հայ մտածի՝ վստահեցնելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու:
Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց գերմանահայ բարերարներին՝ ազգանվեր գործունեություն ծավալելու համար և շնորհակալագրեր հանձնեց Գերմանիայի հայ գործարարների միությանը և անձամբ՝ Մուրադ Աքյուզին:
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը նշեց, որ ծանոթ լինելով Գերմանիայի հայ գործարարների միության ծավալած տասնյոթ տարվա գործունեությանը, կարող է փաստել՝ միության աշխատակիցները մշտապես համայնքի կողքին են և Հայրենիքից հեռու հայկական միջավայր են ստեղծում:
Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը շրջայց կատարեց պոլիկլինիկայում և ծանոթացավ կատարված աշխատանքներին:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58