Հանրապետության բուհերի 745 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Կարեն Կարապետյանը։
Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամություն, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները։ Ուսման վարձի փոխհատուցում է ստացել նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11, ինչպես նաև՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանող։ Ծրագրում ներգրավված են նաև մարզերում գործող բուհերի ուսանողները:
Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու կապակցությամբ՝ վարչապետն իր խոսքում անդրադարձել է կառավարության գործունեությանը և նշել, որ գործադիրն ախտորոշել է բոլոր ոլորտների խնդիրները, ձևակերպել տեսլականն ու այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն: «Հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք՝ շատ ամբիցիոզ է, վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք: Մեր տարածաշրջանը, այն մարտահրավերները, որ ունենք, դրդում են մեզ, պահանջում, դարձնում հրամայական՝ լինել խելացի և կիրթ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ շահագրգռված է, որպեսզի ուսանողները շարունակեն գիտելիք ստանալ, կրթվել և այդպիսով մոտիվացնեն մյուսներին: Գործադիրը հետազոտություններ է կատարել, թե ինչ պետք է անել, որպեսզի տնտեսությունը զարգանա: «Կրթված զանգվածը մեր հասարակության մեջ բավականին մեծ է, բայց այն արդյունավետությունը, որ այսօր ունենք, չի բավարարում: Հետևաբար, մեր խնդիրն ու հրամայականն է՝ բուհական համակարգը դարձնել ժամանակակից, որը կարձագանքի շուկայի պատվերներին: Այդ առումով, չափազանց շահագրգռված եմ, որ շարունակեք նույն տեմպերով, կարողանաք ձեր վերաբերմունքը գիտելիքի, ուսման նկատմամբ վարակի նման տարածել, լինեք հայրենասեր և սիրեք ձեր երկիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ շահագրգռված է նաև, որպեսզի երիտասարդները ցուցաբերեն քաղաքացիական ակտիվություն, լինեն հանդուրժողական մեկը մյուսի նկատմամբ, բայց անհանդուրժող՝ անարդարության հանդեպ:
«Մենք իրականում ունենք ունիկալ շանս՝ լինելով ավանդապաշտ, հարգելով մեր պատմությունը, կրթվելով՝ լինել բաց, տոլերանդ և ժամանակակից: Նորից շնորհավորում եմ բոլորիդ, հուպ տվեք, լավ եղեք, մենք ձեր կարիքը զգում ենք»,- ասել է վարչապետը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47