Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը Բերձորի ազատագրման 24-րդ տարեդարձի առթիվ
հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում ասվում է.
«Եռասերունդ Երկրապահ Կամավորականների Միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների, առաջնագծում իրենց պարտքը կատարող կամավորականների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, Հանրապետության իշխանություններին երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների եւ Լաչինի` պատմական Բերձորի ազատագրման 24-րդ տարեդարձի առթիվ:
Շուշի բերդաքաղաքի հերոսական ազատագրումից հետո հայ կամավորականության առաքելությունը հասավ նպատակին. Ազատագրվեց նաև պատմական Բերձորը` Արցախը Մայր Հայրենիքի հետ կապող միջանցքը, որ իրավամբ կոչվեց կյանքի ճանապարհ:
Բերձորի ազատագրմամբ կյանքի կոչվեց հայ ժողովրդի երկու հատվածների երազանքը, իրականություն դարձավ բաղձալի միացումը, որն ազգային ազատագրական նոր պայքարի կարգախոսն էր ու հայության արյան կանչը:
Հայաստանն ու Արցախը միացան: Հայ կամավորականները, երկրապահներն իրականացրին հայ ժողովրդի երազանքներից մեկը: Այդ երազանքի իրականացման համար բազում խիզախ հայորդիք նահատակվեցին:
Փա´ռք Հայաստանի ու Արցախի անկախության և ազատագրման համար նահատակված մեր բոլոր մարտընկերներին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Բերձորի միջնակարգ դպրոցն անվանակոչված է «Մալաթիա» երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր, հրամանատար, ԵԿՄ բարձրագույն պարգև
«Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ Վահան Զատիկյանի անունով: Դպրոցամերձ հատվածում էլ հպարտորեն կանգնած է Վահան Զատիկյանի կիսանդրին, իսկ դպրոցում նոր վահաններ են դաստիարակվում` հայրենասերների նոր սերունդ:
Փա´ռք նաև բոլոր նրանց, ովքեր այսօր ապրում են ազատագրված հայրենիքում, շենացնում են այն ու դրանով իրականություն դարձնում մեր ու մեր զոհված մարտընկերների երազանքը:
Հարգելի´ բերձորցիներ,
Արցախի սիրելի´ ժողովուրդ.
Անցած 20-25 տարում, մենք աշխարհին ցույց տվեցինք, որ հայությունը գոյատեւել է միայն Արցախի, Հայաստանի ու աշխարհասփյուռ հայերի միասնությամբ եւ մեր բոլոր խնդիրները լուծվելու են միասնական ջանքերով: Մենք բոլորս`Երևանում, Ստեփանակերտում, Էջմիածնում, Տավուշում թե Բերձորում երկրապահ ենք, ու շենացնելու ենք մեր ազատագրված հայրենիքը, մենք հզորացնում ենք Երևանը,Ստեփանակերտը, հզորացնում ենք աշխարհասփյուռ հայությանը: Ասվածի վկայությունն է եւ այն, որ այս տարվա ապրիլի 2-ի թուրքական սադրանքից հետո առաջնագիծ շտապեցին երկրապահ կամավորականներ Հայաստանի, Արցախի բոլոր բնակավայրերից, անգամ` արտերկրից: Մենք, հայոց բանակի հետ համատեղ, վճռականորեն պաշտպանում ենք հող հայրենին, ոչ մեկ թիզ հող չենք զիջելու արյունարբու ոսոխին, ճիշտ հակառակը` դեռ նորանոր տարածքներ ենք ազատագրելու, հետ ենք շպրտելու թուրքին իր որջը:
Հայաստանն ու Արցախը հզոր են ամեն մի հայով, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա Հայաստանի ու Արցախի շունչը:
Եվս անգամ երկրապահի օրվա , մայիսյան բոլոր տոների և Բերձորի ազատագրման օրվա առթիվ շնորհավորում եմ ողջ հայությանն ու մաղթում խաղաղություն»:
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56